Ռ. Էրդողանի` «վայրի դրակոնյան» քաղաքականության արդյունքում Թուրքիայում ռեկորդային թվով լրագրողներ անազատության մեջ են
ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումների անշեղորեն աճի հարցում Թուրքիան «կրակի» մեջ է ընկել: Այս մասին գրում է «Asiaone.com» պարբերականը:
«Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի` «վայրի դրակոնյան» քաղաքականության արդյունքում Թուրքիայում ռեկորդային թվով լրագրողներ գտնվում են ճաղերի հետևում, ստեղծվել է վախի մթնոլորտ, որը լռեցնում է տարակարծություններն ու խթանում իշխանամետ լրագրությունը:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի` Թուրքիայի վերաբերյալ հրապարակված փաստերի համաձայն, Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել: Իսկ դա տագնապի տեղիք է տալիս, քանի որ այդ երկիրը ձգտում է անդամակցել ԵՄ-ին»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ Թուրքիան նախ և առաջ պետք է իրեն հայելու մեջ նայի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը