Ռուսաստանն ԱՄՆ-ին սպառնում է պատասխան խիստ միջոցներ ձեռնարկել Մագնիտսկու օրենքի պատճառով
Ռուսաստանի Դաշնությունը «ոչ բարեկամական և սադրիչ» է որակել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Մագնիտսկու օրենքի ընդունման փաստը, որը վիզային և ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ՌԴ պետական մի շարք ծառայողների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Իտար-Տասս» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը:
«Կոնգրեսականներն անտեսեցին բազում զգուշացումներն այն մասին, որ այդ քայլը բացասականորեն կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր մթնոլորտի վրա և անպատասխան չի մնա մեր կողմից», - ասված է հայատարությունում:
Հաղորդագրությունում նշվում է, թե ռուսական կողմի պատասխան քայլերի պատասխանատվությունն ամբողջովին կընկնի ԱՄՆ-ի վրա, և որ «եթե կոնգրեսում կարծում են, թե Ռուսաստանի հետ կարելի է խոսել պատժամիջոցների և վերջնագրերի լեզվով, ապա դա հեռանկար չի ունենա»:
Նշենք, ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատը նոյեմբերի 16-ին հավանության էր արժանացրել Ջեքսոն-Վենիկի լրացումը չեղյալ համարելու օրինագիծը, որը ՌԴ-ի հետ առևտրային կապերի սահմանափակումներ էր նախատեսում: Միաժամանակ, կոնգրեսն ընդունե էր Մագնիտսկու ցուցակի վերաբերյալ օրինագիծը:
Մագնիտսկու ցուցակը Կոնգրեսի դիտարկմանն էր ներկայցվել 2009 թ-ին ռուս իրավաբան ու իրավապաշտպան, «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու բանտում չբացահայտված հանգամանքներում արձանագրված մահից հետո: Իրավաբանի հարազատների և գործընկերների կարծիքով, Մագնիտսկու ձերբակալությունը, ազատազրկումն ու մահը բանտում ուղղակիորեն կապված են եղել վերջինիս գործունեության հետ, որի ընթացքում, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, բացահայտվել է բյուջետային 5,4 միլիարդ ռուբլու յուրացումներ:
Մագնիտսկու ցուցակի վերաբերյալ օրինագիծը ենթադրում է պատժամիջոցներ ՌԴ այն պետական չինովներիկների նկատմամբ, ովքեր, ըստ օրենսդիրների պատասխանատվություն են կրել իրավաբանի մահվան համար:
Գործակալությունը նշում է, թե մինչ սույն տարվա վերջ Մագնիտսկու օրենքը քննարկվելու է Սենատում, ինչից հետո նեկայացվելու է նախագահ Օբամայի վավերացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան