Ռ.Զինուրով. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն հայ ժողովրդի համար է սրբավայր, այլև ողջ մարդկության
Երևանում գտնվող Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բաշկիրիայի Աժ փոխնախագահը ծաղիկներ է դրել Հուշապատի մոտ գտնվող Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների շիրիմներին, 1915թ. Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, լրագրողների հետ զրույցում Ռաֆայիլ Զինուրովն ասել է, որ արդեն չորրորդ անգամն է Հայաստանում յուրաքանչյուր անգամ մեծ ցավ է ապրում լինելով Ծիծեռնակաբերդում. «Այս հուշահամալիրը ոչ միայն հայ ժողովրդի համար է սրբավայր, այլև ողջ մարդկության։ 1915 թվականին տեղի ունեցածը մեծագույն կորուստ է Հայաստանի և ողջ հայության համար։ Ես գտնում եմ, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից»,- մասնավորապես ասել է նա:
Բաշկիրիայի խորհրդարանի փոխնախագահն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել Հուշամատյանում.
«Բառեր չեմ գտնում։ Խորապես ցնցված եմ։ Երկնային արքայություն բոլոր նահատակվածներին։ Հայաստան, հայեր՝ բաշկիրները, Բաշկիրիան Ձեզ հետ են»,- գրառել է Ռ.Զինուրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան