Մեկ տարում Հայաստանում կոյուղի բաց է թողնվել 86.8 մլն. խմ կեղտաջուր
2011թ. կոյուղի բաց է թողնվել 86.8 մլն. խորանարդ մետր կեղտաջուր: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Այս թվի առյուծի բաժինը` 63.3 խմ-ն բաժին է ընկնում Երևանին, ամենաքիչը` 0.6 Արագածոտնին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության կոյուղու համակարգում հաշվառված փողոցային, միջթաղային ու միջբակային կոյուղու ցանցերի միագիծ ընդհանուր երկարությունները կազմել են, համապատասխանաբար` 2776.4 և 580.2 կմ, որից քաղաքային համայնքներում` 2664.2 և 555.9 կմ: