Մշակույթ 15:24 04/12/2012

Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»

Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի տան պատերի ներսում կատարվող ավերածությունները պատկերող նկարները սոցիալական ցանցերում տարածվելուց հետո «Ֆեյսբուքում» նաև էջ բացվեց, որի նպատակն է կազմակերպել ստորագրահավաք ուղղված Մշակույթի նախարարությանը:

Մասնակցիները մշակութային արժեքների պահպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունից պահանջում են կործանումից փրկել երգչուհու տունն ու այն վերածել Լ. Զաքարյանի տուն-թանգարանի: Մոտ 300 օգտատեր արդեն հաստատել է` նախաձեռնությանը միանալու մասին, պետք է թիվը հասցնել մի քանի հազարի, ապա նամակներ հղել Ամենայն կաթողիկոսին, երկրի ղեկավարին, մշակույթի նախարարին:

Մշակույթի նախարարությունը համացանցում այդ լուսանկարները տեսնելուց հետո նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի վերջինս դիմի «Երևան Ջուր» ընկերությանը հարցը կարգավորելու համար: Քաղաքապետարանից նամակի պատասխանը նախարարություն դեռ չի հասել: Նկարներից երևում է, որ տան սենյակների պատերը, հատակն ու առաստաղը թաց են, վերևից ջուր է կաթում:

«Պարզ դարձավ, որ իրականում ՝ թե ԻՆՉ ԿԼԻՆԻ ԱՅՍ ՏԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ»,-սոցցանցում տեղադրված նկարների վերևում նման գրություն կա։

«Մենք մուտք չունենք այդ բնակարան, դա նրանց ժառանգների սեփականությունն է, և նախարարությունը որևէ իրավունք չունի այդ տան նկատմամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում իրենց ոչինչ չանելն այսպես բացատրեց Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը:

Երգչուհու ամուսինը` Խորեն Պալյանն  իր կենդանության օրոք ստեղծել է «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը: Խնդրի առարկա տան սեփականատերերը Խ. Պալյանի եղբոր որդիներն են: Նախարարությունը, վարչության պետի տեղակալի խոսքով, նրանց երկու տարի առաջ առաջարկել է տան նկատմամբ ունեցած սեփականությունը զիջել իրենց կողմից տնօրինվող «Լուսինե Զաքարյան» հիմնադրամին, որպեսզի այդ հիմնադրամն էլ ստեղծի թանգարանը:

«Այդ դեպքում մենք պատրաստ ենք օժանդակելու բոլոր հարցերում: Այդ դեպքում որևէ առք ու վաճառքի խնդիր չի լինում, տունը նորից մնում է իրենց սեփականությունը: Դա պետք է անեն ժառանգները, մենք առաջարկել ենք, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել, ասել են` կմտածեն»,-ասաց Ն. Դայանը:

Հետո` երկու տարվա ընթացքում նախարարությունից որևէ մեկը չի զանգել կամ տեսնվել սեփականատերերի հետ` իմանալու ի՞նչ են մտածել, որոշում ընդունե՞լ են, թե՞ ոչ:

«Մենք իրենց բոլոր իդեաները, փաստաթղթերը տվել ենք: Մնացածը իրենք պետք է անեն: Մի քիչ էլ բան է չէ՞ անընդհատ զանգահարել, ասել ի՞նչ որոշեցիք, ի՞նչ որոշեցիք: Եթե ինչ-որ բան որոշել են, ապա կասեն»,-իրենց անհետևողականությունն այսպես արդարացրեց նախարարության պաշտոնյան:

Հարցրեցինք հնարավոր չէ՞ որոշակի գին վճարել կամ այլ քայլեր ձեռնարկել` այդ պատերի ներսում Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի մասին պատմող եղած առարկաններն ու գրքերը փրկելու համար:

«Նախարարությունը չի կարող քայլեր ձեռնարկել, որովհետև նախարարությունն ունի Արվեստի և գրականության թանգարան, որն իր պլանավորված ծրագրի համաձայն, հատուկ տեղ է տալու և Լուսինե Զաքարյանին, և Խորեն Պալյանին: Այսինքն` նման աշխատանքներ մենք կատարում ենք, մենք հավաքել ենք այդ նյութերը, պետության կողմից ներկայցվելը, որպեսզի նա չմոռացվի, մենք անում ենք, դա զուտ ընտանիքի խնդիր է, թե չէ անհնարին է բոլորի համար թանգարան ունենալը, դա լուրջ էլ չի էլի, պատկերացնում ես, Պավել Լիսիցյանի թանգարան չկա, Գոհար Գասպարյանինը չկա, այդ բոլորը … չենք կարող այդպիսի բան անել»,-ասաց Ն. Դայանը:

Կարծում ենք` Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի հարցը չի կարող զուտ ընտանեկան խնդիր լինել ուղիղ այնպես, ինչպես Լուսինե Զաքարյանի ձայնը, որ բոլորինս էր և է: Ի վերջո` տունը կարելի էր գնել հարազատներից, կամ գոնե հետևողական լինել հարցին: Սրտացավության դեպքում, իհարկե: Ուրիշ հարց, թե մշակույթի նախարարությունը իր ֆինանսների բաշխումը ինչպես է կատարում` ինչն է որպես մշակութային արժեք կարևորում ու ինչն է մտցնում իր կատարողականի մեջ: Դեռ տարվա վերջի հաշվետվությունը չկա, բայց չգիտես ինչու կա համոզվածություն, որ դրանում որպես արված գործ մեծ քանակ կկազմեն համերգների կազմակերպումը ու այնպիսի երգիչներին Հայաստան հրավիրելը, որ… : Այո, չենք էլ համեմատի:

 Լուսանկարները` Ֆեյսբուք սոցիալական ցանցից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:28
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես...
Աղբյուր` Panorama.am
08:25
«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}