12.12.12. Հավատալ հրաշքի, թե ոչ
12 թվականի 12-րդ ամսի 12-րդ օրը: Այսօր հարյուրամյակի գեղեցիկ թվերի վերջին օրն է: Շատերն են այս օրվան սպասել, ակնկալելով, որ վեց երկուսները ճակատագրական փոփոխություններ են բերելու իրենց կյանքում:
Տասներկու տարի շարունակ նույն թվերի համընկնումով օրերին՝ 01.01.01, 02.02.02 և այլն, ԶԱԳՍ-երն ու եկեղեցիները լեփ լեցուն էին: Մարդիկ հավատում են, որ օրն իրենց երջանկություն կբերի: Panorama.am-ը նախորդ տարվա դեկտեմբերի տասնմեկին՝ 11.11.11-ին գրել էր, որ հայ երիտասարդներն էլ անտարբեր չեն թվերի նկատմամբ: Մեկ օրում Սուրբ Սարգիս եկեղեցում տասներկու պսակադրություն էր կատարվել: Եկեղեցին կարծում է, որ թվերը դեր չունեն:
«Վեստի.ռու»-ն նշում է, որ 07.07.07-ին ամուսնացել է Անաստասիա Վոլոչկովան: Բայց նա արդեն հասցրել է ամուսնալուծվել: Վոլոչկովան կարծում է, որ թվերն ամեն դեպքում դեր խաղացել են, «որովհետև ամուսնալուծությունից հետո մենք պահպանել ենք ռոմտիկ զգացմունքները և միասին դաստիարակում ենք մեր աղջկան»:
12.12.12-ին ծնվածների համար գուշակները երջանկություն են կանխատեսում: