Իրավիճակը Վերին Լարսում
Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից` ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածի կմ93-կմ106 մասում երթևեկության շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է։ Ձյան տեղումներից պաշտպանվելու նպատակով` այն կիրականացվի թունելներով։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով