Հասարակություն 10:40 14/12/2012

Ա.Ասատրյան. Ամենակարևոր գործիքը որդեգրումն է…

Հեղինակ` Լիա Խոջոյան

Նոյեմբերին Սոֆիայում կայացավ «Վերջ տալ 0-3 տարեկան երեխաներին հաստատությունում տեղավորելուն» տարածաշրջանային նախարարական համաժողովը, որին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Քանի որ լրատվամիջոցներում սույն համաժողովը բավականին քիչ ներկայացվեց, Panorama.am-ը զրուցեց Ա.Ասատրյանի հետ այն մասին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը հարցի վերաբերյալ և ինչ է անում այդ ուղղությամբ:

-Պարոն նախարար, ի՞նչ հարցեր եք բարձրացրել Ձեր ելույթի առանցքում:

-Նախարարական համաժողովը բավականին կարևոր միջոցառում էր, որի շրջանակում քննարկվում էր 0-3 տարեկան երեխաների մուտքի կանխարգելումը խնամակալական հաստատություններ: Այլ կերպ ասած` ընդհանրապես բացառել այդ տարիքի երեխաների մուտքը մանկատուն և այլ հաստատություններ: Այդ խնդիրը այդչափ կարևորվում է, քանի որ ուսումնասիրությունների համաձայն այդ տարիքի երեխաների համար ընդհանրապես հակացուցված է հաստատություններում խնամքը և առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կարող է ազդել և ազդում է երեխայի հետագա զարգացման վրա:

Տարբեր երկրներ համաժողովում ներկայացրեցին իրենց կողմից ներկայացված աշխատանքները, որոշակի քայլերի արդյունքները և նաև այն, որ դեռևս շատ անելիքներ կան: Բնականաբար, որևէ երկրում 100 տոկոսով այս խնդիրը լուծված չէ, բայց կարևորը այն գործընթացն է, որի շրջանակում էլ գրանցվելու է առաջընթացը:

-Անցյալ տարի Երևանում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը առաջին անգամ հնչեցրեց այդ կոչը: Ի՞նչ է արվել մինչ օրս :

-Բնականաբար, ներկայացրեցի նաև այն ամենը, ինչ արվել է Հայաստանում և նաև այն տեսլականը, որով մենք գնալու ենք: Այդ շրջանակներում առաջին հերթին կարևորվեց այլընտրանքային ծառայությունների մատուցումը կամ այլընտրանքային սոցիալական ծառայությունների ամբողջական համակարգի ներդրումը. Որպեսզի կանխարգելվի երեխայի մուտքը հաստատություն, դրա համար պետք է լինեն ամենատարբեր ծառայություններ ուղղված առաջին հերթին ծնողներին ու այն ընտանիքներին, որոնք ցանկություն հայտնում կամ իրականացնում են այդ քայլը` երեխային տանելով ու թողնելով հաստատությունում: Դրանք վերաբերում են թե առողջապական ոլորտին, թե սոցիալական պաշտպանության և թե կրթության ոլորտներին: Այս երեք ուղղություններով պետք է մատուցվեն համալիր ծառայություններ ընտանիքներին, որպեսզի ընտանիքները պահեն ու խնամեն երեխաներին ընտանիքներում` իհարկե ստանալով համապատասխան աջակցություն ու ծառայություններ պետական մարմիններից:

Այս ուղղությամբ շատ կարևոր քայլեր ու ծրագրեր են խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը, ցերեկային խնամքի ծառայությունները, նաև կան աջակցության փաթեթներ ամենատարբեր ուղղություններով, որոնք նաև այսօր իրականացվում են պետական բյուջեով հաստատված ծրագրերի շրջանակում: Ի դեպ, հենց այս ամենի շնորհիվ է, որ վերջին տարիներին երեխաների թիվը մանկատներում-հաստատություններում գնալով նվազում է: Այսօր էլ նախապատրաստվում են համապատասխան ծրագրային փաստաթղթեր, որոնք կառավարության կողմից հաստատվելուց հետո էլ ավելի արդյունավետ կդարձնեն այս գործընթացը:

-Պարոն Ասատրյան, բայց այն փոքրաթիվ խնամատար ընտանիքները, որոնց թիվը Հայաստանում անփոփոխ է տարիներ շարունակ, քանի որ բյուջեով գումար չի հատկացվում…

-Այո, դրանք 25-ն են…

-Այո, խնամատար ընտանիքները հաշմանդամ երեխաներ չեն վերցնում, մինչդեռ պետական մանկատներում խնամվող 757 երեխայից 514-ը հաշմանդամ են: Ինչպե՞ս ենք լուծելու խնդիրը:

-Ես կարծում եմ, որ մենք այժմ նաև այդ խնդիրը առարկայական կուսումնասիրենք` հասկանալու, թե ինչպիսի գործիքներ ու մեխանիզմներ են կիրառվում միջազգային պրակտիկայում: Կարծում եմ, այո, այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը ևս պետք է նպաստեն բեռնաթափմանը:

Նախևառաջ անհրաժեշտ է ամբողջական կարիքը գնահատել ու խնդիրը ուսումնասիրել, որովհետև մենք շատ նուրբ խնդրի հետ գործ ունենք, խոսում ենք երեխայի մասին, երեխայի խնամքի մասին և այն դեպքում, երբ երեխան ինքը չի կարող որոշել, թե որն է իր համար ավելի ճիշտը տվյալ իրավիճակում: Եվ մենք պետք է այնքան ճիշտ գտնվենք, որ երեխայի համար ամենաճիշտ որոշումը կայացնենք: Բայց ցանկացած պարագայում շեշտեմ` երեխայի խնամքը ամենաճիշտը ընտանիքում է, իսկ ինչ միջոցներով և ինչպես դա էլ արդեն մեր խնդիրներն են, որ պետք է լուծենք:

-Սրա տակ կարելի է հասկանալ, որ խրախուսելու եք, որպեսզի խնամատար ընտանիքի ինստիտուտը վերջապես շարունակական զարգացում ունենա և այլևս չդոփի նույն տեղում, ինչին քանի տարի է ականատեսն ենք:

-Այո… Ընդհանրապես մենք նկատի ունենք, որ այս բնագավառում ամենակարևոր գործիքը որդեգրումն է և հենց դա պետք է լինի համար առաջին պայմանը` որքան հնարավոր է պետք է իրականացնել որդեգրման գործընթաց, որպեսզի երեխաները լիարժեք ինտեգրվեն ընտանիքներում և մեծանան ընտանիքներում այնպես, ինչպես կենսաբանական ընտանիքում:

Հաջորդ գործիքներն են խնամատար ընտանիքի ինստիտուտը, խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպումը: Այո, եթե մեր ուսումնասիրությունները փաստեն, որ այդ ինստիտուտը ևս կարող է այդպիսի ծառայություններ մատուցել, իհարկե կիրառելու ենք նաև դրանք:

-Վերջին տվյալների համաձայն` Հայաստանում որդեգրումների թիվը նվազել է: Ինչի հետ է սա պայմանավորված:

-Կարծում եմ նախևառաջ նրանից, որ որդեգրման ենթակա երեխաների թիվն է նվազել, քանի որ ինչպես նշեցի, այսօր մեր հաստատություններում գտնվող երեխաների շուրջ 80-85 տոկոսը հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Մենք պետք է աշխատանքներ տանենք նաև այն ուղղությամբ, որ հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրման գործընթացը ևս հնարավոր լինի իրականացնել:

Հ.Գ. Նշենք, որ Բուլղարիայում կայացած համաժողովում նախարար Արտեմ Ասատրյանը հնչեցրել է թվեր. Հայաստանյան մանկատներում խնամվող 757 երեխաներից 111-ը 0-3 տարեկան տարիքային խմբում են, նրանցից 80-ը առողջական խնդիրներ ունեցող:

Նախորդիվ`

Ունենք այն, ինչ ունենք` 6 պետական մանկատուն, 757 երեխա, նրանցից 514-ը հաշմանդամ (լուսանկարներ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}