Դ. Ջամալյան. ՀԱՊԿ-ը մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման կարևոր, սակայն հավելյալ երաշխիք է

«Այսօր արդեն աներկբա է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման համակարգի կարևոր և արդյունավետ բաղադրիչներից է: Հետևաբար,  մեր երկրի անդամակցությունն այդ կառույցին պետք է համարել արդարացված: Ավելին, Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել ՀԱՊԿ կայացմամբ և աչքի ընկել այդ կառույցին ինտեգրվելու իր պատրաստակամությամբ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ դերը ՀՀ անվտանգության հարցում, ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի ուշ տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների երկկողմ հանդիպումը:

«Այդ պատրաստակամությունը միանգամայն պատճառաբանված է: Մեզ համար «ռազմական անվտանգություն» ասվածը լոկ վերացական հասկացողություն չէ: Արտաքին վտանգն այն ակտուալ իրականությունն է, որում մենք պետք է կենսունակ պետականություն կայացնենք: Իսկ վերջինս հնարավոր է միայն ռազմական անվտանգության ապահովման հուսալի համակարգ ձևավորելով: ՀԱՊԿ-ը որպես կայացած աշխարհաքաղաքական իրողություն, որպես եվրասիական ահռելի տարածքում ռազմաքաղաքական զարգացումներն ուղղորդող գործոն, ի զորու է հանդես գալ իբրև մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման համակարգի հուսալի բաղադրիչ»,- նշեց Դ. Ջամալյանը:

Նրա խոսքերով, այստեղ տեղին է անդրադառնալ հենց այդ հուսալիության խնդրի որոշ կողմերի:
«ՀԱՊԿ-ը մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման կարևոր, սակայն հավելյալ երաշխիք է: Հետևաբար, այն չի կարող փոխարինել մեր անվտանգության հիմնական երաշխավորին՝ բանակին: Ըստ այդմ՝ մեր անվտանգության լիարժեք ապահովման երաշխիքը մեր բանակն է: Ըստ այդմ՝ անդամակցությունը ՀԱՊԿ-ին մեր երկրի համար շահեկան է առաջին հերթին Հայաստանի Զինված Ուժերի մարտունակության ամրապնդման առումով: Մասնավորապես, համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Զինված Ուժերի ստորաբաժանումները դարձնում է առավել արհեստավարժ, թույլ է տալիս մատչելի գնով ձեռք բերել ժամանակակից ռազմական տեխնիկա: Սրանք ՀԱՊԿ անդամակցության այն իրական «պտուղներն են», որոնք էապես նպաստում են թուրք- ադրբեջանական ագրեսիվ նկրտումները զսպելուն»,- ասաց փորձագետը:

Վերջինիս կարծիքով, անդամակցելով ՀԱՊԿ-ին, Հայաստանը ոչ թե իր պաշտպանությունը վերապահում է այդ վերպետական կառույցին, այլ ուժեղանում՝ էլ ավելի բազմապատկելով սեփական կենսական շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու իր ներուժը, և ըստ այդմ՝ ամրապնդելով իր կենսունակությունն իբրև պետություն:

«Հատկապես ընդգծենք. վերը նշվածը բնավ չի նվազեցնում ՀԱՊԿ նշանակությունը մեր երկրի համար, այլ ընդհակառակը՝ ընդգծում է այն: Ինչ խոսք, մեր երկիրը շահագրգռված է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ օգնության հեռանկարով: Սակայն հարկ է հաշվի առնել, որ այդ օգնությունը կլինի այնքան ավելի իրատեսական, որքան ավելի հզոր լինի այդ ագրեսիային ինքնուրույնաբար դիմակայելու Հայաստանի ներուժը: Ի դեպ, փոխօգնության մասին: Մեզանում երբեմն կարելի է հանդիպել հետևյալ հարցադրմանը. Արդյո՞ք ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կներգրավվեն Հայաստանի պաշտպանությանը, եթե Ադրբեջանը դիմի նոր ռազմական արկածախնդրության: Այս համատեքստում տեղին է ընդգծել հետևյալը: ՀԱՊԿ-ին անդամակցում են տարբեր պետություններ, որոնք ունեն իրենց ուրույն շահերը: Բնական է, որ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը որոշ դեպքերում կարող են և չհամընկնել մեկմեկու: Այստեղ արտառոց ոչինչ չկա, առավել ևս հաշվի առնելով այն ահռելի աշխարհաքաղաքական տարածքը, որն ընդգրկում է ՀԱՊԿ-ը: Սակայն բացառելու համար այս կամ այն կոնկրետ ճգնաժամային իրավիճակում ՀԱՊԿ անգործությունը, և ընդհակառակը՝ այն նման իրավիճակներում համարժեք և օպերատիվորեն արձագանքելու ունակ կառույցի վերածելու համար ՀԱՊԿ-ում առկա է սահմանափակ ձևաչափով որոշումներ ընդունելու հնարավորություն: Վերջինս թույլ է տալիս ՀԱՊԿ անդամ այն պետություններին, որոնք կոնկրետ իրավիճակում շահագրգիռ են հանդես գալ միասնաբար՝ ընդունել համապատասխան քաղաքական որոշում: Այս կերպ հնարավոր է հաղթահարել ՀԱՊԿ անդամների միջև հնարավոր հակասություններն այս կամ այն կոնկրետ իրավիճակում»,- նշեց Դ. Ջամալյանը:

Փորձագետն ընդգծեց, որ այս մեխանիզմը ամրապնդում է ՀԱՊԿ-ի կենսունակությունը, կառույցը դարձնում առավել ճկուն, ունակ՝ արագ և արդյունավետ արձագանքել տարաբնույթ ճգնաժամային իրավիճակներում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ դերակատարմանն, ապա ակնհայտ է, որ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունման մեխանիզմի կիրառման հավանականությունն այս դեպքում մեծ է: Այս հետևության համար հիմք են հանդիսանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի բազմիցս հնչեցված հավաստիություններն առ այն, որ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը լիարժեքորեն կկատարի իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, ինչպես նաև հայ- ռուսական ռազմական դաշինքով ռուսական կողմի պարտավորությունները Հայաստանի հանդեպ, և որ ամենակարևորն է այդ պարտավորություններն ի կատար ածելու ռուսական կողմի շահագրգռվածությունը»,- հավելեց փորձագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:50
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
07:14
Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է CNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am
23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}