Գանայից Իրան թռչող ոսկով լի ինքնաթիռը Թուրքիայում բռնագրավվել է
Գանայից Իրան թռչող ոսկով լի ինքնաթիռը Թուրքիայում բռնագրավվել է:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի մաքսային ծառայության պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ Գանայից Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ այնուհետև Իրան թռչող բեռնատար ինքնաթիռը բեռը չհայտարարագրելու պատճառով բռանգրավվել է:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայում Իրանի դեսպանը վերոնշյալ տեղեկատվության առնչությամբ պարզաբանել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վերոնշյալ միջադեպի վերաբերյալ որևէ ծանուցում չի արել: