Թուրքիայում հայատյացությունն ունի խորը արմատներ, և որևէ իշխանություն այն չի կարող արմատախիլ անել. թուրքագետ
Լրանում է Թուրքիայում սպանված «Ակօս» թերթի խմբագիր, հայազգի Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ «Հայոց աշխարհ»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: «Թուրքիայում հայատյացությունն ունի խորը արմատներ, և որևէ իշխանություն այն չի կարող արմատախիլ անել: Հետևաբար ակնկալել, թե եվրոպացու դիմակ հագած Թուրքիայում մտածելակերպ է փոխվել հայերի նկատմամբ` ինքնախաբեություն է: Թուրքիայում կան փոքրաթիվ մարդիկ, որոնց պետությունը տվել է որոշակի դերակատարում` նրանք ի ցույց են դնում, թե էական փոփոխություններ են տեղի ունեցել թուրք հասարակության մտածողության մեջ, մասնավորապես Հայոց ցեղասպանության ընդունման փաստի հարցում: Բայց իրականում դա ևս ներկայացում է: Սա չնկատելը խիստ վտանգավոր կլինի մեզ համար»,-ասել է թուրքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը