ՀՀՇ նորընտիր վարչությունը նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու
Այսօր տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության և հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ, հայտնում են ՀՀՇ լրատվական ծառայությունից:
ՀՀՇ հանրապետական խորհուրդը, ՀՀՇ Կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկության հաստատել է ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին:
ՀՀՇ վարչությունը հաստատել է ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի և Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահաներին, ամփոփել ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրաման հարցը:
ՀՀՇ նորընտիր վարչությունը, քննարկելով նախագահական ընտրություններում ՀՀՇ կուսակցության մասնակցության հարցը, լիովին հավանություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չսատարելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան