Հալեպում ապստամբները դիեր են հայտնաբերել. «Առնվազն 56 մարմին կա» (Տեսանյութ)
Սիրիացի ապստամբները հայտարարում են, որ Հալեպում գտել են երիտասարդ տղամարդկանց դիեր: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների գծով սիրիական դիտորդական խորհուրդը հայտնում է, որ առնվազն 56 մարմին կա Հալեպի Բուսթան Ալ-Կասր շրջանում՝ Կուվեյկ գետի ափին: Նրանցից շատերի ձեռքերը կապած էին հետևում: Վնասվածքներից կարելի է ենթադրել, որ սպանել են մոտ հեռավորությունից՝ հիմնականում գլխի շրջանում:
Ընդդիմադիր ակտիվիստներից մեկը France Press-ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ հայտնաբարել են 70 մարմին, սակայն գետի մեջ դեռ շարունակում են դիեր գտնել:
Տեղի ունեցած զանգվածային սպանության համար ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել: Սիրիայի կառավարությունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ! Տեսանյութում առկա են բռնության տեսարաններ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը