Հացի շուկան շարունակում է մտահոգել փորձագետներին
Հայաստանում իրացվող հացի 50-60 տոկոսը անհայտ ծագում ունի. մակնշված չեն, հայտնի չէ, թե որ գործարանի արտադրանքն է, ինչ որակի է, որ տեսակի ալյուրից է պատրաստված: Ասուլիսում հացի շուկայի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնեց «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ, «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» մարքեթինգի և մոնիտորինգների բաժնի պետ Ֆրուզե Հայթյանը:
Նրա կարծիքով, պետք է գործեն հացի մասնագիտացված խանութներ, որտեղ պետք է վաճառվի միայն հաց:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկային, Ֆ. Հայթյանը ուրախությամբ նշեց, որ այս շուկայում 98 տոկոսը տեղական արտադրության է, պատրաստման հումքի 2/3-ը տեղական է:
Վաճառվող մսամթերքի 95-98 տոկոսը նույնպես տեղական արտադրության է: Տեղական արտադրության 30-ից ավելի արտադրողներ օգտագործում են ներկրված միս, բայց որը ուսումնասիրվում է ու հայտնի է, որ խոշոր եղջերավոր անասունի միս է:
Հրուշակաղենի շուկայում, ըստ բանախոսի, կան լավագույն արտադրողներ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր: Պաղպաղակի շուկան էլ հիմնականում տեղական արտադրության է. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրանքը որակյալ է:
Ասուլիսին ներկա «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» նախագահ Մելիտա Հակոբյանը կոչ արեց օգտագործել տեղական արտադրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան