Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Panorama.am-ին հայտնեց տեղամասի թիվը, որտեղ արվել է լուսանկարն ու գրանցվել զինվորին ուղղորդելու դեպքը:
«Լուսանկարն արված է 29/13 տեղամասում, որը տեղակայված է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում»,-տվյալները տրամադրեց կուսակցության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշում է. «Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:
Խուրշուդյանը դեռ չէր ծանոթացել Պն հայտարարությանը, սակայն հույս հայտնեց, որ դեպքը կբացահայտվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին