Թուրքիայի հետախուզությունն ապահովում է Սիրիայի ընդդիմության առաջնորդների անվտանգությունը
Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը, Թուրքիայի ազգային հետախուզությունը (MİT) ձեռնամուխ է եղել Սիրիայի ընդդիմության ղեկավարներին մահափորձերից և առևանգման վտանգից զերծ պահելու գործին:
Թուրքական հատուկ ծառայություններն ապահովում են ինչպես Ստամբուլում, գտնվող Սիրիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջատար դեմքերին, այնպես էլ Հաթայ նահանգի սիրիացի փախստականների ճամբարում ապաստանած ընդդիմադիր զինուժի հրամանատարներին:
Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի հենց սկզբից Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը լծվել է ընդդիմադիր գործիչների պաշտպանության գործին: Իսկ վերջերս Հաթայում թուրք-սիրիական անցակետում կազմակերպված պայթյունից հետո, ավելի է խստացրել պաշտպանական կանխարգելիչ միջոցառումները:
Նշվում է նաև, որ թուրքական հատուկ ծառայությունների պաշտպանության տակ գտնվող Սիրիայի «Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» նախագահ Ահմեդ Մուազ Էլ Հաթիբի և մի շարք այլ կարևոր անձանց (շուրջ 50 հոգու) անվտանգության ապահովման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը