Հայկ Դեմոյան. Ենթադրություններ կան, որ Աղդամի իրադարձությունները թուրքական հատուկ ծառայությունների ձեռքի գործն են

 Տարեցտարի նոր փաստեր ու մանրամասներ են ի հայտ գալիս 1992 թ.-ի Աղդամի մոտակայքում իրականացված ողբերգության վերաբերյալ: Սակայն այն հարցը, թե ուրիշ ինչ ուժեր են, բացի Ադրբեջանի ժողովրդական ճակատից, իրականում կանգնած եղել ռազմական առումով ոչ ոքի չհետաքրքրող այդ ոճրագործությունների ետևում, դեռևս անպատասխան է մնացել:Այս թեմայի վերաբերյալ մեկնաբանությունների համար Panorama.am-ը դիմել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:

«Իրերն իրենց անուններով կոչենք: Խոջալուի բնակիչների մասսայական սպանություններում կարելի է մեղադրել Անկարային, իսկ ավելի կոնկրետ թուրքական հատուկ ծառայություններին: Նախագահ Այազ Մութալիբովը, որպես ռուսամետ քաղաքականություն վարող նախագահ, ով ձգտում էր Ադրբեջանը ԱՊՀ անդամ դարձնել, Թուրքիային ակնհայտ ձեռնտու չէր: ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ ամսվանից Արևմուտքի, առավել ևս ԱՄՆ-ի կողմից սատարում ունեցող Թուրքիան, փորձում էր իրեն ներկայացնել որպես պետական համակարգի ցուցադրական մոդել: Թուրք ղեկավարները, ի դեմս Ադրբեջանի ժողովրդական ճակատի, Ադրբեջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար արժանի հենարան էին գտել:
Այս առումով սենսացիոն կարելի է համարել թուրքական «Հուրրիեթ» թերթի 1992 թ.-ի մայիսի 17-ի թողարկումը, որը Մութալիբովի կրկնակի գահավիժումից երկու օր անց էր: Համարում բերվում է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան անդամներից մեկի խոսքերը, ով այդ լուրից ուրախացած սայթաքել և ասել է. «Մեր տղաներին հաջողվեց»: Ամենահետաքրքիրն այն է, որ թուրքական այդ նյութում նրա խոսքերի նաև անգլերեն թարգմանությունը կար. «Our boys have done it». Թե ովքեր էին այդ տղաները, դժվար չէ գուշակել»,- նշում է Հ.Դեմոյանը:

Այն հարցին, թե ինչն է հանդես գալիս Թուրքիայի կողմից նման արյունոտ գործողությունների իրականացման դրդապատճառը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ անկասկած այդ դեպքում Անկարան մի կրակոցով ոչ թե երկու, այլ մի քանի նապաստակ է սպանել:

«Նախ, Հայաստանի անկախացումից հետո, թուրքական կողմը, ով վախենում էր հայկական սփյուռքի շարժման հնարավոր ակտիվացումից, հիմա արդեն վախենում էր նաև անկախ Հայաստանից՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունման ու հնարավոր փոխհատուցման համար: Այս տեսանկյունից, Թուրքիայի համար ձեռնտու էր հայերին ներկայացնել որպես մի ազգ, ով հակված է իրագործել մասսայական սպանություններ, այդ առումով Աղդամի իրադարձություններն օգտագործել որպես հակաիմիջ` հարմար առիթ էր: Կարելի է նույնիսկ պնդել, որ այն Անկարայի համար դիտարկվում էր որպես ռազմավարական խնդիր:

Բացի դրանից, Ադրբեջանի ռուսամետ նախագահ Մութալիբովը Թուրքիային ձեռնտու չէր: Թուրքիան նրա փոխարեն Ժողովրդական ճակատից ակնհայտ թուրքամետ տրամադրվածություն ունեցող գործչի կնախընտրեր: Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը չէր թաքցնում թուրքական ամեն ինչի նկատմամբ իր համակրանքը և մշտապես հանդես էր գալիս պանթուրքական ոգով: Իսկ նման մասսայական սպանությունը ցանկացած առաջնորդի նկատմամբ հզոր վարկաբեկում էր: Վերջին հաշվով, տեսնում ենք, որ նման սցենարն աշխատեց: Մութալիբովի գահավիժումից հետո, իշխանության եկավ ԱԺՃ-ն` ի դեմս Էլչիբեյի»,- նշում է Հ. Դեմոյանը:

Նրա խոսքերով, թուրք գործակալների ներգրավվածությունը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կանոնակարգման գործողություններում ունեն իրենց ավանդույթները դեռևս 1918 թվականից, և 1992 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածը, կարելի է համարել այդ ողբերգությունների վերածննդի առաջին լավ կազմակերպված և ստացված փորձը:

«Այն բանից հետո, երբ Հեյդար Ալիևն եկավ իշխանության, նրա որոշ գործողություններ բացասաբար էին ընդունվում թուրքական հատուկ ծառայությունների կողմից, որոնք նրան վերացնելու երկու փորձ են կատարել: Առաջին փորձն այնքան հանդուգն ու ակնհայտ էր, որ 1995 թվականին Բաքու կատարած այցելության ժամանակ Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը անձամբ ներողություն խնդրեց Ադրբեջանի նախագահից: Երկրորդ փորձը տեղի ունեցավ արդեն մեկ տարի անց, և այս անգամ ադրբեջանական հատուկ ծառայություններին հաջողվեց ձերբակալել մի քանի հոգու, ովքեր կապված էին Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Այս ամենին կարելի է հավելել նաև թուրքական հատուկ ծառայությունների մահափորձերը Ուզբեկիստանի ու Թուրքմենստանի նախագահների նկատմամբ»,- շեշտում է Հայկ Դեմոյանը:

Դեմոյանը ևս մի հետաքրքիր պարագա է նշում. «Փետրվարի 25-ին միջնորդական առաքելությամբ Բաքվում էր գտնվում Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Վելայթին: Վելայթին նաև պատրաստվում էր այցելել Ստեփանակերտ և ԼՂՀ-ի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնել: Փետրվարի 27-ի առավոտյան Վելայթին մեկնում էր դեպի ԼՂՀ մայրաքաղաք, սակայն ինքնաթիռը վայրէջք Է կատարում Աղդամում: Այն ժամանակ, երբ Խուջալուն ամբողջությամբ գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ, Շուշիի պաշտպանության շտաբի հրամանատար Ռահիմ Հասիևը հեռախոսով հայտնում է, որ «Խուջալուի համար մարտերը շարունակվում են»: Այնուհետև Հասիևը հայտարարում է, որ «կրակի դադարման որոշումը (Վելայթիի անվտանգությունն ապահովել նպատակով – Ա.Դ.) այն դեպքում, երբ հայկական կողմը գրավել է Խոջալուն, սխալ էր և դժվար թե հետևեն դրան»:

«Դժվար չէ կռահել, որ այս հայտարարության մեջ ակնհայտ երևում է ԱԺՃ-ի և նրան սատարող թուրքական հատուկ ծառայությունների ձգտումը տապալել Ա. Վելայթիի առաքելությունը: Ադրբեջանի նկատմամբ Իրանի ազդեցության մեծացումը, առավել ևս նրա՝ ղարաբաղյան հիմնահարցում որպես միջնորդ հանդես գալը Անկարայի համար ընդունելի չէր: Ի միջի այլոց, այդ ժամանակ մի շարք արևմտյան առաջնորդներ բացահայտ հայտարարում էին, որ Անդրկովկասն ու Կենտրոնական Ասիան գտնվում են Թուրքիայի վերահսկողության գոտում, որի գլխավոր դերը տեսնում էին իսլամական արմատավորման տարածման կանխման և Իրանի ազդեցության փոքրացման մեջ: Սակայն, իմ կարծիքով, Թուրքիայի համար ամենակարևորը մնում էր նման մասսայական բնաջնջման կազմակերպման միջոցով հիմք ստեղծել հայերին մարդկության դեմ ոճրագործություններում մեղադրելու համար»,- հայտարարել է Ա.Դեմոյանը:

Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:

Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել:

Ֆիլմ` «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով»
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 97-րդ թողարկումը
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 97-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, հասարակական...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}