Վրացական գինի արտադրողները վերադառնում են ռուսական շուկա
«Ռոսպոտրեբնադզորն» ավարտել է ուսումնասիրությունները Վրաստանի գինի և հանքային ջուր արտադրող գործարաններում և ըստ այդմ թույլատրել ալկոհոլ արտադրող 36 և հանքային ջուր արտադրող 4 գործարանների ներկայացնել իրենց արտադրանքը ՌԴ-ում գրանցելու համար:
Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Գենադի Օնիշենկոն:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, միայն մեկ գործարանի է արգելվել ներկայացնել իր արտադրանքը ռուսական շուկայում գրանցման համար, մնացածները շուտով կկարողանան սպառել իրենց արտադրած գինիներն ու կոնյակները Ռուսաստանի շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին