Հասարակություն 16:30 08/03/2013

«Մարտի 8-ին մեզ չմոռանաք, երեխեք ջան». Իրավաբանները տարեցներին հյուր

 Գեղեցիկ սեռին ուղղված  բարեմաղթանքներն ու շնորհավորնքներն այսօր հնչեցին նաև Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն- ինտերնատում: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` հիմնարկի տնօրենության կողմից այսօր կազմակերպվեց տոնական միջոցառում, որին աջակցեցին Հայաստանի նոտարական պալատի ներկայացուցիչները:

Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում ինտերնատի կազմակերպչական հարցերով պատասխանատու Իրինա Մարտիրոսյանը ասաց, որ նոտարները դիմել էին հիմնարկին` «այսօրվա միջոցառումը էլ ավելի գեղեցկացնելու և հիշվող դարձնելու ցանկությամբ»:

Նոտարները ոչ միայն աջակցեցին տոնական սեղանների կազմակերպման հարցում, այլ նաև եկել էին տուն - ինտերնատ ու ոչ դատարկաձեռն: Շնորհավորանքի խոսքերում նոտարական պալատի աշխատակիցները հույս հայտնեցին, որ նման հանդիպումները տուն- ինտերնատի բնակիչների հետ կլինեն շարունակական, ներկաներին մաղթեցին առողջություն: Նրանք նաև հատուկ շնորհակալական խոսքեր ասացին տարեցների կենցաղային պայմաններն ապահովող աշխատակազմին, մաղթելով նրանց ջերմություն և երջանկություն իրենց ընթանիքներում:  Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը փոխանցեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի շնորհավորանքները:

Նոտարներն այսօր  ոչ միայն  իրավաբաններ էին. միանալով տարեցների պարին, նրանք կիսեցին  այսօրվա տոնական միջոցառման ուրախությունը:

Լրագրողի հետ զրույցում Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ այսօրվա միջոցառմանը իրենց մասնակցությամբ, նրանք կոտրում են այն կարծրատիպը, թե մենակ պաշտոնյա են և նրանց գործառույթները վերաբերում են միայն իրավական հարցերին:

«Նոտարական պալատն իր գործառույթներն իրականացնելուց բացի զբաղվում է նաև բարեգործությամբ, աջակցում է այն մարդկանց, ով, իրոք, ունի այդ կարիքն ու արժանի է: Սա շարունակական ակցիա է և մի ամիս առաջ այս տուն – ինտերնատի սաների հետ մենք այցելեցինք թատրոն: Մեր համագործակցությունն այս հիմնարկի կլինի շարունակական և հնարավորության սահմաներում կօգնենք մարդկանց: Իսկ այսօրվա միջոցառումը հնարավորություն կտա գոնե մեկ օրով կտրվել դառն իրականությունից», - ասաց Մամիկոն Ասլանյանը:

Հատուկ տարեցների համար այսօր հնչեցին նաև հայ ժողովրդական երգեր, պարեց Երևանի Աջափնյակ համայնքի «Զարթոնք» պարային համույթը: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նա ներկաներին շնորհավորեց սոցապ նախարարության կողմից: 

Տուն – ինտերնատի «սաները» գոհ էին այսօրվա միջոցառումից` իրենց չեն մոռանում:

«Անցած անգամ, որ մենք գնացինք միասին թատրոն, մտածեցինք, որ դրանով ամեն ինչ կավարտվի: Բայց նրանք նորից եկան մեզ տեսնելու: Շատ շնորհակալ ենք, որ չեն մոռացել մեզ, շնորհակալ ենք ուշադրության համար», - ասաց տիկին Աննան:

«Անչափ հուզված եմ, ինձ շատ հաճելի է, որ այսօր անցկացվում է այսպիսի լավ միջոցառում, որ մեզ հիշում են, մեզ հետ են», - ասաց տիկին Հասմիկը:

Հիշեցնենք, որ «Թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի ծեր բնակիչները փետրվարի 8-ին նոտարների կողմից հրավիրվել էին թատրոն` միասին ներկայացում դիտելու: Ներկայացումից անմիջապես հետո տարեցները միայն մի խնդրանք ունեին. «Մարտի 8-ին մեզ չմոռանաք, երեխեք ջան»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Թուրքիայի ՆԳ նախարարը տեսանյութ է տարածել Մոսկվայում մեքենայի պայթեցմանի մեջ կասկածվողի ձերբակալության մասին
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Էրլիքայան տեսանյութ է հրապարակել Բոդրումում ՌԴ քաղաքացի Սերեբրյակովի ձերբակալության մասին, որը կասկածվում է Մոսկվայում...
Աղբյուր` Panorama.am
22:31
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանը չի գնա Կիևի ճանապարհով
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերներ փնտրելիս չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրություն կատարելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկել են գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Այսօր՝  հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի Ջրաբերի...
Աղբյուր` Panorama.am
21:27
Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած
Հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի...
Աղբյուր` Panorama.am
21:14
Տավուշի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Փաստորեն,...
Աղբյուր` Panorama.am
20:31
Կիրանցում ականի պայթյունից տուժած տրակտորի վարորդը դուրս է գրվել հիվանդանոցից․ Դանիելյան
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, որի  վարորդը վնասվածքներով...
Աղբյուր` Panorama.am
20:22
Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական զինուժի վերահսկողութան տակ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական  զինուժի վերահսկողութան տակ...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նեպալում ավիավթարից ողջ է մնացել միայն օդաչուն. 18 մարդ մահացել է
Առնվազն 18 մարդ է զոհվել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից թռչող ինքնաթիռի վթարի և հրդեհի հետևանքով։ BBC-ի փոխանցմամբ՝ միակ փրկվածն օդաչուն է, որն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր.Ազարյանը հոդված է հրապարակել, որում ասվում է․ «Դատական իշխանության անկախության սահմանափակմանն...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հինգշաբթի օրը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Ծարավ Աղբյուր փողոցում բնակվող մեր հայրենակիցներին
«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Սիրելիներ, ինչպես Սուրբ Աննա եկեղեցու բակում երկուշաբթի օրը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:33
Տեխնիկական խնդիր է եղել. Դատական դեպարտամենտը՝ «Դատալեքս»-ի մասին
Սույն թվականի ապրիլի վերջից սկսած Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
19:09
Օլաֆ Շոլցն ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ անդամ երկրների ղեկավարներից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ անդամ երկրների ղեկավարներից։ Նա ստանում է ամսական մոտ 29 հազար եվրո։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Վեոլիայի աշխատանքը նման կերպով քննադատելն ու դժգոհություն առաջացնելը առնվազն արդարացի չէ․ «Վեոլիա Ջուր»-ը՝ քաղաքապետի խորհրդականին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը  հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանում կարծում էին, թե ԵՄ ուղերձներն ու հայտարարություններն իրենց կօգնեն․ Իրանի նախկին ԱԳ նախարարի հուշերից
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆը 3+3 ձևաչափով բանակցությունների մասին (հատվածներ իր հուշերից-4)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու չէ թափառող կենդանիների վնասազերծման համար․ ՇՄՆ
ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանը հայտնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այսօր Գավառում թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա, ցավալի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ
Անցած գիշեր՝ ժամը 03:30-ին Իրանից Ադրբեջան մեկնող երկու անհայտ անձի կողմից պետական սահմանի խախտում է գրանցվել։ Այս մասին  հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
17:57
Հունաստանը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ պատմական որոշումը
Հունաստանը ողջունում է Հայաստանի վերաբերյալ ԵՄ պատմական որոշումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:50
ՌԴ ԱԴԾ տնօրենը հաստատել է Մոսկվայում Land Cruiser-ը պայթեցրած դիվերսանտի Թուրքիա փախուստի փաստը
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է Մոսկվայի հյուսիսում Land Cruiser-ի վրա ինքնաշեն պայթուցիկ տեղադրած դիվերսանտի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ
Արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսրայելում հայտնաբերվել է ուղեղ ուտող ամեոբայով վարակման նոր դեպք
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում ուղեղը ուտող Naegleria fowleri ամեոբայով վարակվելու ևս մեկ դեպքի հայտնաբերման մասին:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է. Վլադիմիր Մարտիրոսյան
«Ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիզադեն ենթատեքստային քաղաքական լեզվով կարծես միմյանցից...
Աղբյուր` Panorama.am
17:13
Գյումրու ԲԿ-ում կնոջ օրգանիզմից 9 կգ քաշով կիստա են հեռացրել
Գյումրու Բժշկական կենտրոնում օրեր առաջ արտառոց վիրահատություն է կատարվել։ Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում վիրահատական միջամտությամբ 9 կգ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հանե՞նք մարդկանց էդ տներից ու քանդե՞նք շենքը... դրան էլ կհասնենք. Տիգրան Ավինյան
«Նախագծերից շեղումները մշակութային մի անոմալիաներ են մեր երկում և քաղաքում, որը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետև գրեթե դեպք...
Աղբյուր` Panorama.am
16:25
«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:21
ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
«Իմ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր պաշտոնյաներ ինչ-որ մի ժամանակ պաշտոնի լինելուց հետո, ինչ-որ X,Y, Z պատճառներով այդ...
Աղբյուր` Panorama.am
16:10
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 24-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}