Իրաքը պատմական արժեքները վերադարձնելու տասնյակ հայցեր է ներկայացրել
Իրաքը տարբեր երկրների դեմ ներկայացրել է մոտ 40 հայց՝ պահանջելով հետ վերադարձնել 2003 թվականին ԱՄՆ ներխուժումից հետո երկրից ապօրինի դուրս բերված պատմական արժեքները: Ինչպես հայտնում է «ria.-ru»-ն, այս մասին ասել է Իրաքի ՆԳՆ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հուսեյն Ալ-Շամրին:
«Իրաքը 39 դատական գործ է բացել՝ ներկայում օտար երկրներում գտնվող պատմական արժեքները դուրս բերելու հանգամանքները և դրանք վերադարձնելու հարցը պարզելու համար»,-ասել է Շամրին՝ հավելելով, որ մոտ ժամանակներս հայցերը և դատական որոշումները թարգմանվելու են օտար լեզուներով և Իրաքի ԱԳՆ-ի միջոցով ուղարկվելու են այն երկրներ, որտեղ գտնվում են Իրաքի պատմական հուշարձանները:
Ալ-Շամրին հույս է հայտնել, որ օտար երկրները չեն առարկելու և վերադարձնելու են հուշարձանները:
Նշենք, որ Իրաքի բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ և գրադարաններ ավերվել կամ թալանվել էին 2003 թվականի ներխուժումից հետո, ինչպես նաև Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ անհետացել են հնագույն պատմության անգին հուշարձաններ, հնագիտական արժեքներ, արվեստի գործեր, հազվագյուտ գրքեր և ձեռագրեր, որոնցից շատերը հետագայում հայտնաբերվել են արտասահմանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը