Բարեգործական ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքներով մասնակցելու են նաև սիրիահայ կանայք
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կանանց մեկամսյակի և Սբ. Զատիկի թեմայով կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառքին, որին մասնակցում են կին արտադրողներ և կազմակերպություններ ՀՀ ողջ տարածքից: Իրենց արտադրանքներով մասնակցում են նաև սիրիահայ կանայք: Ցուցահանդես վաճառքը կկայանա մարտի 24-ին, ժամը 10.00-18.00-ն, «Կոնգրես» հյուրանոցում: Այս մասին տեղեացնում են ասոցիացիայի մամուլի ծառայությունից:
Յուրաքանչյուրի մասնակցությունը և այցելությունը ցուցահանդես վաճառքին նպաստում է կանանց հիմնախնդիրների լուծմանը: Բարեգործական ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին: Բարեգործական ցուցահանդես վաճառքի մուտքն ազատ է: