Բաշար Ասադ. Թուրքիան Սիրիայի արյունահեղությունների մասնակիցն է
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր մեղադրել է Թուրքիայի կառավարությանը՝ Սիրիայում տեղի ունեցող արյունահեղություններին մասնակից լինելու համար: Այս մասին է հաղորդում Իտար-Տասս լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճգնաժամի սկզբից ի վեր ոչ մի ճիշտ խոսք չի ասել:
«Թուրքական կառավարությունը ներքաշված է դավադրության մեջ»,- այս մասին նշել է սիրիացի առաջնորդը։
Բաշար Ասադի՝ թուրք լրագրողների հետ հարցազրույցից հատվածներ են ներկայացված Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի կայքում։
Իր խոսքում նախագահն անդրադարձել է նաև սպանված բարձրաստիճան հոգևորական Մուհամմեդ ալ-Բուտային, ով զոհվել էր մարտի 21-ին՝ Դամասկոսի մզկիթներից մեկում իրականացված ահաբեկչության հետևանքով։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան