Թուրք նախարարի կարծիքով, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները նման են անպատասխան սիրո
Թուրքիայի էկոնոմիակյի նախարար Զաֆեր Չաղլայանը հանդիպել է ամերկիացի գործարարների հետ: Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքն իրազեկում է, որ հանդիպմանը մասնակցել են Տեխաս նահանգի թուրք-ամերիկյան առևտրի պալատի, Հյուսթոնի առևտրի պալատի և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հանդիպման կազմակերպիչ թուրք-ամերիկյան գործարար ֆորումի ներկայացուցիչները:
Թուրք նախարարը ներկաներին դժգոհել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները հարկ եղածի չափ լավ չեն. «Ամերիկայի հետ ավելի քան 50 տարի է, ինչ համագործակցում ենք: Աշխարհում խաղաղություն հաստատելու հարցում միասին ենք գործում: Սակայն, ցավոք, առևտրի ասպարեզում ցանկալի աստիճանի վրա չենք: Մեր հարաբերությունները նման են անպատասխան սիրո»,- նշել է Չաղլայանը: