Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ադրբեջանին խորհուրդ է տալիս պատմությունը լավ ուսումնասիրել
Իրանը պատրաստ է իր ողջ հնարավորությունները գործադրել ԼՂ հակամարտության լուծմանն աջակցելու գործում:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Երևանում ԻԻՀ դեսպանությանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:
Այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Թեհրանը իրանական Ազարբայջանը (Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներ) Ադրբեջանին միացնելու Բաքվից հնչող պնդումների նկատմամբ, Ռամին Մեհմանփարաստը մասնավորապես պատասխանել է. «Այն երկները, որոնք նման անհիմն պնդումներ են ներկայացնում, պարզվում է, որ պատմությունը լավ չեն ուսումնասիրել: Եթե պատմությունը լավ ուսումնասիրեն, ապա պարզ կդառնա, թե որ շրջանը, որ երկրին է պատկանում: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի նմանատիպ հրահրվող գործողությունները կանխվեն»:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է. «Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցի առնչությամբ մենք բանակցություններ ունեցել ենք: Եթե հակամարտող կողմերը ցանկություն հայտնեն, որ Իրանը լուրջ դեր ունենա հակամարտության կարգավորման գործում, ապա այդ հարցում մենք մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք»:
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի սահմանին Իսրայելի կողմից հիմնված ռազմակայանին առնչվող հարցին՝ Ռամին Մեհմանփարաստը նշել է. «Իսրայելը ուժ և կարողություն չունի, որպեսզի Իրանի վրա ռազմական հարձակում գործի: Եթե Իսրայելը նման պատմական սխալ գործի, ապա նրա գործած առաջին սխալը վերջինը կլինի»:
Նշենք, որ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ և սփյուռքի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Հրանուշ Հակոբյանի և ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
Սփյուռքի նախարարը՝ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցչին. Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կմասնակցի Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց