
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները:
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը: Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր





