Գյումրիի կրակոցներ. Ձերբակալվել է Վ. Ղուկասյանի վրա կրակած երիտասարդը
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 18-ամյա Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և փամփուշտատուփ` լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գևորգ Խաչատրյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութ) որդին:
Նա հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն Խաչատրյանին: Գ. Խաչատրյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը` Շեկոն, որը ստացած վնասվածքներից մահացել էր: Կատարվածի կապակցությամբ ձերբակալված Վահե Ղուկասյանը, որը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է, խոստովանել է, որ ինքն է կատարել հանցանքը:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Նախորդող լուրեր. Գյումրիի հանցագործությունը բացահայտվել է. Վ. Ղուկասյանը ձերբակալվել
Գյումրիի կրակոցներ. Վ. Ղուկասյանը խոստովանել է կատարած հանցանքը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը