Ասադ. Իսրայելի հաջորդ ագրեսիան պատերազմի է վերածվելու
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվայի միջոցով նամակ է ուղարկել Վաշինգտոն, որի պատասխանը սպասում է 24 ժամվա ընթացքում: Նամակում նշվում է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածները, ապա դա նոր պատերազմ կնշանակի, որը կլինի առանց նախազգուշացման: Ասադը նաև տեղեկացրել է, որ իր բանակը արդեն Իսրայելի հետ սահմանին տեղակայել է ռուսական նորագույն երկիր-օդ, երկիր-երկիր դասի հրթիռներ և ՀՕՊ համակարգեր: Այս մասին գրում է քուվեյթական Al-Rai թերթը՝ վկայակոչելով Ասադի մոտ կանգնած աղբյուրին:
Աղբյուրը նաև հերքել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը տուժել է ինչ-որ բեռնափոխադրումների կամ Իսրայլի կողմից իրականացրած օդային հարձակման ժամանակ:
Հիշեցնենք, որ շաբաթ լույս կիրակի Իսրայելի օդուժը հարձակվել էր Դամասկոսի արվարձաններից մեկում գտնվող ռազմական գիտահետազոտական կենտրոնի վրա: Բացի այդ, հարձակման են ենթարկվել նախագահական գվարդիայի զորամասը, Սիրիայի հետախուզության շտաբը և զինամթերքի պահեստը: 104-րդ գնդի շտաբն ամբողջությամբ ոչնչացվել էր: Դամասկոսի արվարձանի վրա նետվել էր 8-12 ծանր ռումբ: Իր հերթին Իսրայելը հայտարարել է, որ իր հարվածներն ուղղված չեն եղել Սիրիայի նախագահին թուլացնելուն և ապստամբներին օգնելուն, այլ ուղղված են եղել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման համար նախատեսված զինամթերների պաշարը ոչնչացնելուն:
Ավելի վաղ Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեսյալ Միկդադը լիբանանյան Al-Manar հեռուստաընկերության եթերից հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում Իսրայելի օդուժի հարվածներն իրականացվել են ԱՄՆ-ի գիտությամբ և օգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան