«Ժառանգություն»-ը 7 օրով «բրոնյա» է արել Ազատության հրապարակը
«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է 7 օր շարունակ հանրահավաքների շարք կազմակերպել Ազատության հրապարակում: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մայիսի 24-ից մինչև մայիսի 30-ը ժամը 11:00-ից 23:00-ն հրապարակում հավաք անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան:
Ի դեպ, բոլոր իրազեկումներն ընդունվել են ի գիտություն, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը չի արգելել «Ժառանգություն» կուսակցությանը հավաք անցկացնել:
Նախորդող հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյան. Ցանկացողները կարող են վերադառնալ հրապարակ (Լուսանկարներ, Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան