Րաֆֆի Հովհաննիսյան. Ցանկացողները կարող են վերադառնալ հրապարակ (Լուսանկարներ, Տեսանյութ)
Ես այսօր եկել եմ` ասելու ոչ թե մնաս բարյավ, այլ, որ պայքարը շարունակվում է: Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ասում եմ, որ այս պայքարն իզուր չէ, սա պայքարի անհրաժեշտ հանգրվանն է, և մենք կտեսնենք պայքարի արգասիքը, կունենանք ազատ, անկախ, արդար, ազգային և երջանիկ Հայաստան»,-ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ չի զիջելու, իրեն պետք չէ, ոչ մի նախագահություն. «Ինձ պետք չի ոչ մի նախագահություն»:
«Հինգ տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն»,-ասաց «Ժառանգության» ղեկավարը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց, որոշում կընդունեն առաջիկա օրերին, նշեց, որ եթե լինեին ազատ, անկախ ընտրություններ, ապա դաշինքը կամ կունենար մեծամասնություն, կամ գոնե երկրորդ տեղում կլիներ, ընդդիմադիր գործընկերներն էլ կլինեին ավագանու կազմում:
«Բայց մենք գիտենք, որ երկրում ենք ապրում: Բայց սա չի նշանակում, որ մենք բոլորս տանը նստած պետք է խավարը անիծենք, ասենք, չենք մասնակցում»,-ասաց նա:
Հովհաննիսյանն Ազատության հրապարակից բոլորին` առաջին նախագահին, քաղաքացիական նախաձեռնության, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին ու այլոց մայիսի 19-ին հրավիրեց «Անի պլազա» հյուրանոց, ասաց որ գրավոր հրավեր ոչ ոքի չի ուղարկվելու:
«Ժողովուրդը պետք է իր ճանապարգհը ցույց տա մեզ բոլորիս` ինձ ներառյալ: Ժողովուրդ, ցույց տվեք Րաֆֆիին, Գագիկին, Լևոնին, Հրանտին, Ժիրայրին, մնացած բոլորին, ճանապարհը ցույց տվեք»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց, ովքեր ցանկանում են վերադառնալ Ազատության հրապարակ, ապա կարող են վերադառնալ:
Հավաքից հետո Հովհաննիսյանը կոչ արեց շարժվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն:
Նախորդող հրապարակում`
Րաֆֆի Հովհաննիսյան. Բոլորս` ինձանից սկսած, գտնվում ենք պարտության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան