Հասարակություն 14:07 25/05/2013

«Հեռու մնացեք մեր ցավից, մի փորձեք մեր վիշտը շոուի վերածել»

Հասարակական մի քանի կազմակերպություններ` «Զինվորի մայր», «Զինվորի պաշտպանության կոմիտե», «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն», «Առաջին գունդ» և «Թալիշի պաշտպան» հայտարարություն են տարածել օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տղի ունեցած դեպքի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց: Հարուցվածք քրեական գործ, Դավիթ Խաչատրյանը կալանավորվել է:

«Կցանկանայինք մեր խոսքը ասել Հայաստանը ցնցած վերջին դեպքի կապակցությամբ: Մենք միտումնավոր հետաձգեցինք այն, չցանկանալով վշտի ու ցավի օրերին բորբոքել կրքեր: Խոսքը Նոյեմբերյանի զորամասի արտակարգ պատահարի մասին է: Խաղաղ պայմաններում բանակը էլի մեկ զոհ տվեց, մի ընտանիք էլ սուգ մտավ: Ամենացավալին այն է, որ պատճառը ավելի քան անհեթեթ է. անհաջող կատակ, անհանդուրժականություն, պատվի մասին կեղծ, տղայական պատկերացում և արդյունքը երեք խեղված ճակատագիր: Դեպքից հետո կատարվում է քննություն, անկասկած մեղավորները կպատժվեն, բայց երեք հայ երիտասարդի խեղված կյանքը էլ չի վերականգնվի: Ո՞վ է մեղավոր: Հնարավոր է, որ ինչ որ մեկը թերացել է իր պարտականությունների մեջ, ինչ որ մեկը անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել զինծառայողների միջանձնային հարաբերությունների խոտորումներին, բայց հիմնականում մեղավորը կարծում ենք նաև այն մթնոլորտն է, որի պայմաններում մեծանում է մեր երիտասարդության մի մասը: Գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ պատվի, խիզախության, տղամարդկության մասին կեղծ պատկերացումներով են առաջնորդվում: Քանի դեռ չենք կարողացել արմատախիլ անել այդ մտայնությունը, համոզված ենք նման դեպքեր էլի են կրկնվելու:

Ո՞վ է մեղավոր: Մեղավոր ենք բոլորս, մեղավորը այն անհանդուրժականությունն է, որ տիրում է մեզանում, մեր կենցաղում, քաղաքական կյանքում, տնտեսության մեջ, մի խոսքով ամենուր: Ո՞վ պետք է զբաղվի այդ խնդրով: Բոլորս, այլ կերպ հնարավոր չէ:
Մենք, որ անցել ենք պատերազմի բովով, ընկերներ և զինակիցներ ենք կորցրել, ամբողջապես գիտակցում ենք այն ցավը, որ այսօր ապրում է զոհվածի ընտանիքը: Գիտակցում ենք նաև այն ցավը որ ապրում է և ակամա հանցագործ դարձած երիտասարդի ընտանիքը:

Մխիթարանքի խոսքեր չկա և նման իրավիճակում չեն կարող լինել: Միակ բանը, որ հնարավոր է, թերևս, կորուստ ունեցած ընտանիքներին ամեն կերպ սատարել կարողանալն է: Դա կլիներ բնական, մարդկային, քրիստոնյային և հային վայել: Զոհված զինծառայողի տուն այցելեցին թե զորամասի, թե զինկոմիսարիատի ներկայացուցիչները: Գիտակցելով կատարվածի մեջ պատասխանտվության իր բաժինը զինծառայողի հուղարկավորության մասնակցեց նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը:

Փորձեց կիսել վիշտը, իր ցավը հայտնեց և հավաստիացրեց, որ մեղավորները անպայման կպատժվեն: Կատարվածի համար վշտացան և ցավակցություն հայտնեցին մեր հազարավոր հայրենակիցներ:
Բայց գտնվեցին մարդիկ, որ հայ են կոչվում ու մեր երկրի քաղաքացիներ են, որ փորձեցին և այժմ էլ փորձում են այս ողբերգությունից «օգուտներ» շահել, մարդկային ողբերգությունը վերածել շոուի:

Ոչ ոք չի ժխտում, որ մեր հայրենիքում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որ բանակում դեռ շատ են պրոբլեմները, բայց դա իրավունք չի տալիս ոչ ոքի ողբերգությունը շոուի վերածելու: Սա անմարդկային, անբարոյական և մտահոգիչ է: Ինչ անուն տալ այն մարդուն կամ մարդկանց, որ հրահրել էին ծնողներին դիակը Երևան տանել, որ Հանրապետության հրապարակում հավաքել էին բանակում խաղաղ պայմաններում որդի կորցրած ծնողներին: Ինչպես որակել այն լրագրողին, որ հուղարկավորությունից մի քանի րոպե անց չարախնդորեն հարցնում է պաշտպանության նախարարին. «ինչու հրաժարական չեք տալիս...»: Նկատեք ոչ մի ցավակցական խոսք, ոչ մի փորձ անգամ կատարվածի պատճառները հասկանալու, ոչ մի առաջարկ օգնելու, որ նման դեպքերը ապագայում չկրկնվեն, այլ միայն «ինչու հրաժարական չեք տալիս»: Ինչ անուն տալ նրանց, ովքեր լուր սկսեցին տարածել, գլխավոր շտաբի պետի պաշտոնակության մասին, լուրեր տարածեցին ու տարածում են բանակի ղեկավարության մեջ իբր թե տիրող գզվրտոցների մասին... Չգիտենք դուք ասեք, դուք որոշեք:

Վերջում կցանկանայիք կատարվածի համար մեկ անգամ ևս մեր ցավը հայտնել, հավաստիացնել, որ կիսում ենք որդեկորույս ծնողների վիշտը, իսկ չարախնդողներին և կեղծ «գթասիրտներին» հիշեցնում ենք.
Սա մեր բանակն է, սա մեր երկիրն է և ցավն էլ մեր բոլորինն է, հեռու մնացեք մեր ցավից, մի փորձեք մեր վիշտը շոուի վերածել»:

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հովնանյան
«Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Գոհար Արմենակյան
«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ» ՀԿ-ի նախագահ Գրիշա Սարգսյան
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյան
«Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ Վաչագան Չիբուխչյան
«Թալիշի պաշտպան» ՀԿ-ի նախագահ Միքայել Ապրեսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}