Հասարակություն 11:26 28/05/2013

Մենք գիտենք, որ դուք հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության. Բաց նամակ Արքայազն Չարլզին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել երկօրյա այցով Հայաստան ժամանող Ուելսի արքայազն Չարլզին: Նամակում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ բրիտանական ներդրումները հակասում են Արքայազնի գաղափարներին:

«Ողջունում ենք Ձեզ մեր երկրում և մաղթում հաճելի տպավորություններ: Հասկանում ենք, որ Ձեր այցը մասնավոր է, սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի և Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի վրա, որոնք խիստ մտահոգում են Հայաստանի հանրությանը և ներքոստորագրյալներիս:
Արմեն Սարգսյանը, ում մասնավոր հրավերով գտնվում եք Հայաստանում, նորաստեղծ «Լիդիան Ինթերնեշընըլ» հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, նախկինում աշխատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում, որը ՀԲ Գրուպի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համաֆինանսավորում է Լիդիան Ինթերնեշընըլը: Այս ընկերությունը նպատակ ունի Հայաստանի հարավում՝ առողջարանային հայտնի գոտու սահմանին շահագործել ոսկու հանքավայր: Թեև ոսկին շահագործելու թույլտվությունների հետ կապված ավարտվել է պաշտոնական գործընթացների ընդամենը մի մասը, Հայաստանի հանրությունը վիճարկում է դրանց արդյունքում ընդունված որոշումները և ծրագիրը համարում ապօրինի:

Մենք գիտենք, որ դուք բնապահպանական խոշոր գործունեություն եք ծավալում, հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության, հանդիսանում եք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի ֆինանսավորողներից և պատվավոր նախագահներից մեկը, ուստի հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիայի Չենըլ Այլընդզում գրանցված ընկերության և Ձեր ընկեր Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հանքարդյունաբերական գործունեությունն իսկական աղետ է ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ՝ կենսաբազմազանության համար: Հանքավայրում՝ Ամուլսարում, անտառներ չկան, չնայած մեր կառավարությունը և մասնավոր ընկերությունները պատրաստ են նաև անտառներ վերացնել հանուն հանքարդյունաբերության, ինչպես արեցին Հայաստանի հյուսիսում՝ Թեղուտում: Սակայն համաձայն WWF հայաստանյան մասնաճյուղի՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և բուսատեսակներ, այդ թվում՝ կովկասյան գորշ արջ, հայկական մուֆլոնը, բեզորարյան այծ: Հայաստանյան օրենսդրությունը խստիվ արգելում է տնտեսական վնասաբեր գործունեություն այն տարածքներում, որտեղ գրանցված են ՀՀ Բույսերի և Կենդանիների Կարմիր գրքերում ընդգրկված բուսա- և կենդանատեսակներ:

Հարկ ենք համարում շեշտել, որ հանքավայրը տեղադրված է մինչև 2008թ. պլանավորման և սահմանման ընթացքում գտնվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում, որի վերջնական հաստատման և օրենքով պահպանվող տարածք դարձնելու աշխատանքները հանկարծակի ընդհատվեցին հանքավայրի բացահայտման հետ մեկտեղ: 2012թ. WWF-ի պատվերով անկախ խորհրդատուների կազմած՝ Ազգային պարկի իրագործելիության հետազոտության մեջ նշվում է, որ տարածքում արդեն զարգացած տուրիզմը ավելի խթանելով հնարավոր կլիներ ապահովել նույնքան տնտեսական եկամուտ, որքան նախատեսվող հանքարդյունաբերությունից՝ առանց վտանգելու շրջակա միջավայրը և թունավորելու առանց այն էլ հանքարդյունաբերության բացասական հետևանքներից տուժող Հայաստանը: Հանքավայրը շահագործելը չի մտնում տարածաշրջանի զարգացման և ո՛չ մի ծրագրի մեջ, ավելին՝ հակասում է հանքավայրից 10կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաք Ջերմուկի ավագանու որոշմանը, որը դեմ է հանքի շահագործմանը:

Ի դեպ, Ջերմուկը ողջ աշխարհում հայտնի է որպես բուժիչ հանքային ջուր, և որևէ կանխատեսում չկա, թե նախատեսվող պայթեցումները ինչ ազդեցություն կունենան վերգետնյա և ստորգետնյա ջրերի վրա: Հանքավայրը նաև գտնվում է Հայաստանի մարգարիտ համարվող քաղցրահամ Սևանա լճի ջրհավաք ավազանում, որը պաշտպանված է օրենքով, և որևէ տնտեսական գործունեություն լճի ավազանում չի թույլատրվում: Ամենամեծ վտանգը Սևանա լճին կարող է տեղի ունենալ երկրաշարժի կամ մարդածին վթարի դեպքում, եթե թունավոր նյութերն արտահոսեն դեպի լիճ: Սա չի բացառվում, քանի որ հանքավայրը գտնվում է 10 բալանոց սեյսմիկ գոտում:

Ձեր մտերիմները կփորձեն Ձեզ համոզել, որ բրիտանական ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են, աշխատատեղեր են ստեղծում և այլն: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են այլ ոլորտների զարգացման պարագայում ստեղծվելիք տնտեսական շղթաների ու դրանց բազմապատկիչ էֆֆեկտի հետ համեմատած: Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ընդամենը 3 տոկոսը: Ակադեմիական հետազոտությունները վկայում են, որ այն տարածաշրջաններում, որտեղ տնտեսության հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը խորանում են: Սոցիալական դրական ազդեցության մասին պնդումները Հայաստանի պարագայում անհիմն են, քանի որ բնական ռեսուրսների շահագործումից, այլ կերպ ասած՝ մի ժողովրդի հավաքական ունեցվածքի թալանից, հարկերի տեսքով մենք ստանում ենք չնչին գումարներ՝ շահույթի գրեթե 25 տոկոսը, և զրկվում տնտեսական այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից՝ հողերի զավթման, ջրերի թունավորման, բնակչության առողջական վիճակի անկման պատճառով: Այս ոլորտը Հայաստանում պատշաճ չի կարգավորվում, միակ «արգասիքը» միլիոնավոր տոննաներով թունավոր թափոններն են, որոնք որպես «նվեր» թողնում են հանքարդյունահանող ընկերությունները մեր բնակչությանը:

Ձերդ մեծություն, խնդրում ենք Ձեզ, որպես բնության պահպանության ջատագով, զերծ մնալ Ամուլսարի հանքի հետ կապված որևէ գործողությունից, որը պիտի հաստատի առկա նախագիծը և իրականություն դարձնի վերը նշված վտանգները: Միևնույն ժամանակ, խնդրում ենք, ազդեցության Ձեր սահմաններում, միջամտել բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագրի հարցում և կանխել այն՝ միևնույն ժամանակ խթանելով բրիտանական ներդրումները Հայաստանում կանաչ տնտեսության մեջ», -նշվում է նամակում:

Հայաստան է այցելում Ուելսի Արքայազն Չարլզը

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}