Մայքլ Ջեքսոնը համաշխարհային ռեկորդ էր սահմանել. երկու ամիս՝ առանց լիարժեք քնի
Եթե փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը 2009 թ. հունիսի 25-ին չմահանար դեղերի չարաշահումից, ապա մի քանի օր անց մահանալու էր անքնության պատճառով: Նման եզրահանգման է եկել Հարվրդի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Չարլզ Չեյզլերը: Այս մասին գրում է «Նյուզռու.քոմ» կայքը՝ հղում անելով CNN-ին:
Հիշեցնենք, որ Մ. Ջեքսոնի բժիշկը նրան ներարակել է «պրոպոֆոլ» դեղատեսակ, որպեսզի օգներ խրոնիկ անքնությամբ տառապող երգչին: Չարլզ Չեյզլերը նշել է, որ «պրոպոֆոլը» խանգարում է քնի նորմալ ընթացքը, բայց հիվանդին թույլ է տալիս աշխույժ զգալ:
Պրոֆեսորն ուսումնասիրել է երգչի հետ աշխատած պրոդյուսերների, պարուսույցների, վարսահարդարների և այլ մասնագետների ցուցմունքները: Ըստ նրա, այն, որ երգիչը անքնությամբ է տառապել, մի շարք փաստեր են վկայում. վերջին ամիսներին նա մեծ դժվարությամբ է սովորել պարի շարժումները, մոռացել է երգերի բառերը, որոնք տարիների շարունակ կատարել է, ինքն իրեն խոսել է և ձայներ է լսել:
Այսպիսով, ըստ Չարլզ Չեյզլերի, Մայքլ Ջեքսոնը կարող էր դառնար գիտությանը հայտնի միակ մարդը, ով 2 ամիս ապրել էր առանց լիարժեք քնի, որն անհրաժեշտ է օրգանզիմի կենսունակությունն ապահովելու համար: