«Դիլիջան»-ում կստեղծվեն եղջերուների համար բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեորգի Սանատիրաձեին: ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է երկու հարց:
KFW բանկի ֆինանսավորմամբ և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի միջոցով Կովկասում սկսվելու է էկոլոգիական միջանցքների ձևավորմանն և կառավարմանը ուղղված նոր ծրագիր:
Ծրագրի նպատակն է ստեղծել ներքին և միջպետական էկոլոգիական միջանցքներ՝ պահպանվող տարածքների միջև: Որպես առաջին փուլ Հայաստանի համար քննարկվում է մեր երկրի հարավային մասի (Սյունիքի մարզ) պահպանվող տարածքների միջև էկոլոգիական միջանցքների ստեղծումը, որով առավել արդյունավետ կդառնա կենսաբազմազանության պահպանությունը՝ այդ թվում նաև կենդանիների անվտանգ տեղաշարժը:
Ըստ աղբյուրի, ծրագիրն առանձնանում է նրանով, որ էկոլոգիական միջանցքների կառավարումն իրականացվելու է հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանները և որի շրջանակներում առաջին անգամ կներդրվի սոցիալական աջակցության համակարգ այն համայնքների համար, որոնք կներառվեն էկոլոգիական միջանցքների տարածքներում:
Բնապահպանության նախարարը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է նաև «Դիլիջան» ազգային պարկում Արքայական եղջերու ցեղատեսակի վերարտադրման պայմանների ստեղծմանն ուղղված հարցեր: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկող այս ծրագրով նախատեսվում է «Դիլիջան» Ազգային պարկում ստեղծել 15 եղջերուների համար պահպանման հարմարվողականության և բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ:
Նախարարը երկրորդել է երկրի շահագրգռվածությունն այս ծրագրի նկատմամբ և հույս հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա Դիլիջանի գեղատեսիլ անտառներում առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսնել եղջերուի բազմացող հոտեր:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան