Սնոուդենն հայտարարել է Ռուսաստանում ապաստան հայցելու որոշման մասին. ԶԼՄ-ներ
ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը այսօր Շերեմետևո օդանավակայանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական ապաստան հայցելու որոշման մասին: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել է մամուլի ասուլիսին ներկաներից մեկը:
«Իմ մեկնումի անհնարինության պատճառով ես կարող եմ ապաստան ստանալու վերաբերյալ ընդունել միայն Ռուսաստանի առաջարկը»,- ամերիկացու խոսքերը մեջբերում է գործակալության աղբյուրը:
Տեղեկատվության համաձայն, այս որոշումն ընդունելիս Սնոուդենը համաձայնել է ռուսական կողմից պահանջին, համաձայն որի այսուհետ հրաժարվում է զբաղվել ԱՄՆ-ին վնաս հասցնող գործունեությամբ: Հիշեցնենք, նման պահանջ ավելի վաղ ձևակերպվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Էդուարդ Սնոուդենը հունիսի 24-ից գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ամերիկացին չի կարող հետագա երթուղի ընտրել, քանի որ հստակություն չկա որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու հեռանկարի հարցում, իսկ ֆորմալ առումով, նա չունի անձնագիր, որն անվավեր էր ճանաչվել ամերիկյան իշխանությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց