Տնտեսություն 19:50 19/07/2013

Էներգախնայողությունը ամենամեծ «էներգետիկ ռեսուրսն» է. դիտարկումներ խնայողության և կորուստների մասին

 «Գերմանիան աղքատ է բնական ռեսուրսներով», «Գերմանիան հարուստ է աղքատ հանքավայրերով» նման բազմաթիվ արտահայտություններ կարելի է գտնել գերմանական տեխնիկական և տնտեսագիտական ուղղվածության դասագրքերում: Դրան հակառակ խորհրդային տարիներին կրթական հաստատություններում սովորեցնում էին` «Խորհրդային Միությունը հարուստ է բնական պաշարներով, դրանք անսպառ են և երբեք չեն վերջանա»: Կարելի է ասել, որ իրար հակադրվող այս հայեցակարգերն էլ հենց ընկած էին այդ երկրների տնտեսական համակարգերի հիմքում: Եթե առաջին դեպքում համակարգը ենթադրում էր ռեսուրսների խնայողական և անթափոն յուրացում տեխնոլոգիաների կատարելագործման արդյունքում, ապա երկրորդ դեպքում համակարգը ենթադրում էր ռեսուրսների էքստենսիվ, անխնա և ոչ ռացիոնալ յուրացում: Բնականաբար, Գերմանիայի տնտեսական զարգացումը պետք է հիմնված լիներ ինովացիաների և տեխնոլոգիական առաջընթացի հաշվին, իսկ Խորհրդային Միության (նաև Ռուսաստանի) զարգացումը բնական ռեսուրսների արդյունահանման և արտահանման հաշվին` դառնալով հումքային մատակարար տեխնոլոգիապես զարգացած երկրների համար:

Եվ այսպես Հայաստանը չունի վառելիքահումքային բնական պաշարներ, կախվածությունը ներկրվող բնական գազից և միջուկային վառելիքից երկար ժամանակ գերիշխող է լինելու, անսպառ բնական ռեսուրսների աղբյուրների (հողմային, արևային, երկրաջերմային) յուրացումը հեռանկարային է, սակայն դրանց կայացմանը խանգարում են օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ: Նմանատիպ պատճառներով արգելակվում է նաև այլ «մաքուր» կամ «կանաչ» այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացումը, որոնց մասին դեռ չենք խոսել: Էներգախնայողության (կամ ընդհանրապես ռեսուրսախնայողության) ներկա վիճակի և դրա կարևորության մասին նույնիսկ չարժե խոսել: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, սակայն այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության ռեսուրսների ներուժի յուրացումը, կամ այսպես ասած մեր երկրում «էներգետիկ հեղափոխության» տրասֆորմացիան բարդ է լինելու: Սուբյեկտիվ խոչընդոտները իսկապես լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս (նորից հիշենք Նուբարաշենի աղբավայրի պատմությունը, այլընտրանքային էներգիայի յուրացման տարբեր նախագծերի մեծ մասի ձգձգումը կամ ձախողումը): Նշենք, որ նաև որոշակի դրական աշխատանքներ էլ են կատարվել, ինչպես օրինակ Պուշկինի լեռնանցքում հողմակայանի կառուցումը, Լուսակերտի թռչնաֆաբրիկայում կենսագազային կայանքի կառուցումը, շոգետուրբինային էներգաբլոկի տեղադրումը Երևանի ՋԷԿ-ում, Հրազդանի շոգեգազատուրբինային 5 էներգաբլոկի կառուցումը, որոնք մի քանի անգամ խնայում են բնական գազի սպառումը: Սակայն իրավիճակը թելադրում է ավելի կտրուկ քայլեր և էներգետիկ քաղաքականության արմատական վերանայում:

Էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը հանդիսանում են բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման ամենաառաջնային խնդիրները: Ինչպիսի՞ն են էներգախնայողության և էներգաարդյունավետության ժամանակակից միտումները, որո՞նք են զարգացման առաջնահերթությունները, ո՞ր միջոցառումներն են ապահովում առավելագույն արդյունք, ինչպես խթանել սեփական հենքի վրա էներգախնա տեխնոլոգիաների զարգացումը, սրանք հարցեր են, որոնք օրակարգային են կառավարությունների համար:

Հայտնի բան է, որ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը հավասարազոր է էներգառեսուրսների արտադրությանը: Իսկապես շատ դեպքերում ավելի նպատակահարմար է իրականացնել էներգիայի խնայման միջոցառումներ, քան ստեղծել էներգիայի նոր հզորություններ կամ մեծացնել գործող հզորությունները: Խոսքը վերաբերում է էներգիայի բոլոր տեսակներին՝ ջերմային էներգիա, էլեկտրաէներգիա, տրանսպորտային վառելիք: Ամենուր կիրառելի են էներգախնա տեխնոլոգիաները, էներգախնայողության ներուժը ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սպասարկման ոլորտներ, շինարարություն, տրանսպորտ, ինչպես նաև կենցաղը:

Հայաստանի էներգաարդյունավետությունը զգալիորեն զիջում է զարգացած երկրների համանման ցուցանիշին: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում էներգիայի ծախսը ջեռուցման համար կազմում է 80 կՎտ.ժ/մ2, Շվեյցարիայում 55 կՎտ.ժ/մ2, այն դեպքում, երբ հետխորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում այն 2-3 անգամ ավելի է: Նշենք, որ էներգախնայողության ներուժը անսահմանափակ է: Օրինակ միայն ջերմամեկուսման ճիշտ նյութերի օգտագործումը կարող է նվազեցնել բնակարանի ջեռուցման ծախսերը 30-40%-ով:

Էներգախնայողության և էներգաարդյունավետության ժամանակակից միջոցառումները և նորագույն տեխնոլոգիաները շատ ընդգրկուն են՝ «passive house», «green building» կամ «smart house» տիպի տների կամ նմանատիպ էներգախնա տեխնոլոգիաներով ավանների, կայանքների, գործարանների կառուցում, «green house» տիպի ջերմոցների, լուսավորության, ջեռուցման, օդափոխման, սառեցման, ջրամատակարարման, ոռոգման, ջրհեռացման էներգախնա համակարգերի կիրառում արտադրական և կենցաղային նպատակներով: Էներգախնա տրանսպորտային միջոցների, սարքավորումների և կենցաղային սարքերի կիրառումը, ռեսուրսախնա տեխնոլոգիաների ներդրումը ցանկացած արտադրության բոլոր փուլերում, տեղական ռեսուրսների և երկրորդային թափոնների օգտագործումը, հին սարքավորումների արդիականացումը, էներգիայի վերականգնվող աղբյուրների, այլընտրանքային էներգիայի տարբեր տեսակների օգտագործումը հնարավորություն կտա ապահովել էներգառեսուրսների զգալի տնտեսում: Էներգախնա լուսավորություն, էներգախնա լամպեր, շինությունների պատերի, առաստաղի, կտուրի, հատակի, պատուհանների, դռների, օդափոխման համակարգի ջերմամեկուսացում, մինի հողմագեներատորների, արևային մարտկոցների և կենսագազային մինի կայանքների տեղադրում, ավտոնոմ կամ հիբրիդային էներգասնուցման միավորների նախագծում և այլ հարյուրավոր միջոցառումներ, սրանք փոքր մասն են այն միջոցառումների ցանկի, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում: Բնականաբար այդ տեխնոլոգիաների մի մասը ֆինանսապես մատչելի են, իսկ մի մաս՝ թանկարժեք, բացի այդ դրանց համար պետք են համապատասխանաբար իրավա-օրենսդրական պայմանների ստեղծում, սակայն կարևորը այստեղ դրանց ճիշտ ներկայացնումն է և առավելությունների մատուցումը հանրությանը:

Որքան էլ խոսենք էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին, այն ոչ մի գրոշ չարժե, եթե չկան համապատասխան պայմաններ դրա ինքնակայացման համար և չկա պետության հսկողությունը չարաշահումների նկատմամբ: Պետությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի հատկապես համակարգային կորուստների վրա: Ստվերային եկամուտները հաճախ պայմանավորված են լինում հենց չվերահսկվող և չհիմնավորված կորուստների հաշվին։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում կորուստների ցուցանիշը մեծ է, օրինակ էլեկտրաէներգիայի առաքման համակարգում այն կազմում է 12.4% է, իսկ ջրամատակարարման համակարգում՝ 80%: Այս կորուստների անվան տակ զգալի գումարներ են յուրացվում, որոնց համար վճարում են սպառողները։

Բնական գազի փոխադրման համակարգում տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները կազմում են 3.15%, ֆիզիկական ծավալով՝ 57.09 մլն. մ3, իսկ բաշխման համակարգում՝ 2.3% կամ 40.2 մլն. մ3: Գումարային կորուստները տարեկան կտրվածքով կազմում են 5.45% կամ 97.3 մլն. մ3, որը մեր պայմաններում գտնվող երկրի համար հսկայական ցուցանիշ է: Հիշենք, որ որքան ժամանակ և քանի հարյուր միլիոն դոլլար է անհրաժեշտ կենսազանգվածի էներգետիկայի զարգացման համար, տարեկան կտրվածքով գոնե նույն ծավալով կենսագազ ստանալու համար: Կամ այդ ծավալի գազից, որքան էլեկտրաէներգիա կարող էր արտադրվել և նման հզորությունների էլեկտրակայան կառուցելու համար որքան ներդրումներ և ժամանակ է հարկավոր: Թեև կորուստների մակարդակը նախկինում ավելի բարձր էր և ներկայումս էլ զիջում է Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Ադրբեջանի գազի համակարգում գազի կորուստների մակարդակին, այնուամենայնիվ այն ավելի բարձր է քան Եվրամիության երկրներում, որտեղ կորուստների միջին մակարդակը կազմում 3%, իսկ Իտալիայում և Ֆրանսիայում՝ մոտ 1 %: Բացի կորուստներից, մի կարևոր հանգամանք ևս, Վրաստանը իր տարածքով Հայաստան մտնող բնական գազի տրանզիտի դիմաց ստանում է իրեն հասնող չափաբաժինը, սակայն կասկածներ կան, որ անօրինական յուրացնում է նաև Հայաստան մտնող գազի մի մասը, դրա փոխարեն խողովակաշար մղելով տարբեր նյութեր, հավանաբար ազոտ:

«Հայռուսգազարդը» սահմանին ստանալով արդեն «աղքատացված» գազը, ոչ միայն վճարում է ավելացված «անպետք գազի», այլ նաև դրա տեղափոխման և բաշխման համար է ծախսեր կատարում, ապա վաճառում սպառողին` ստանալով շահույթ նաև «անպետք գազից»: Իսկ սպառողը իր հերթին թանկ վճարելով «աղքատացված գազի» համար, ստանում է ցածր կալորիականությամբ գազ: Այսինքն սպառողը և պետությունը տուժում են «կորուստներ+աղքատացում+ցածրորակ գազ» եռանկյունում, որը միայն 1 մ3 սպառվող գազի գինը արհեստականորեն ավելացնում է մի քանի տասնյակ դրամով: Կարելի է համաձայնել այն առաջարկություններին, որ պետք չէ բնական գազի կորուստները ներառել շահագործման և պահպանման ծախսերի մեջ, այլ այն պետք է դուրս գրվի շահույթից, որն էլ «Հայռուսգազարդին» կստիպի տեխնոլոգիական կորուստները նվազագույնի հասցնել:

Ամփոփենք, որ էներգախնայողությունը ունի հսկայական ներուժ և պետք է լայնորեն օգտվել ժամանակակից ձեռքբերումներից: Այն պետք է դառնա ակտուալ և կիրառելի մեր երկրում: Էներգախնայողության և էներգաարդյունավետության ճիշտ կազմակերպումը, գրագետ մենեջմենթը, տնտեսության բոլոր օղակներում այդ տեխնոլոգիաների ներդրման խրախուսումը հնարավորություններ է ստեղծելու էներգետիկ կախվածության նվազեցման, կենսամակարդակի բարելավման, տեղական ապրանքների ծախսերի նվազեցման և դրանց մրցունակության ավելացման համար:


Հեղինակ` Սարգիս Մանուկյան


Շարունակելի


Նախորդիվ`

Խնդիրը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մեր ռազմավարական մտածողության բացակայությունը

«Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել. Դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ

Տեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար

Փոքր հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը պետք է խստորեն պայմանավորված լինի բնապահպանական գործոնների ազդեցությամբ

Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}