Վիրաբույժ Արտավազդ Սահակյանին հաջողվել է վերականգնել երիտասարդ աղջկա կտրված թևը
Օգոստոսի 8-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում 22-ամյա Արմինե Ալիխանյանը կտրված թևով, ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով Իջևանի հիվանդանոցից տեղափոխվել է համալսարանական թիվ 1-ին հիվանդանոց: Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի և տրավմոտոլոգների համատեղ ջանքերով հաջողվել է Արմինեի պոկված ձեռքը վերականգնել, փոխանցում է Aravot.am-ը:
Ծանր վիրահատությունից մի քանի ժամ անց լրատվամիջոցի հետ զրույցում Արտավազդ Սահակյանն ասել է, որ «կրիտիկական» պահն արդեն անցել է և աղջկա մոտ արյան շրջանառությունն արդեն նորմալացել է: Բժիշկը պատմել է, որ Արմինեի ձեռքը վնասվել է երեկ գիշերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին, Սարի գյուղի հատվածում տեղի ունեցած վթարի արդյունքում: «Արմինեի աջ ձեռքը, ամբողջ ուսագոտին ջնջխված էր, բազմաթիվ կոտրվածքներ ուներ անրակին, բազկոսկրին ինչպես նաև ծղիկ ոսկրին և ճաճանչոսկրին, արմունկային հոդի շրջանում նույնպես վնասվածք կար: Որտեղից էլ ձեռքը ամբողջությամբ պոկվել էր»,- ասել է բժիշկը: Ըստ աղբյուրի, հիվանդն արդեն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է:
Նշենք, որ Արտավազդ Սահակյանը բոլորովին վերջերս նմանատիպ մի վիրահատություն էր կատարել, ինչի արդյունքում վերականգնել էր դարձյալ վթարի հետևանքով կտրված Լիլիթ Աբրահամյանի ոտքը: «Ընդհանուր առմամբ` գոհ եմ վիրահատության արդյունքից, իսկ աղջկա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ տեսավ, որ ոտքը տեղում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել էր վիրաբույժը:
Հրապարակումն ամբողջությամբ` այստեղ:
Կարդացեք նաև`
Արտավազդ Սահակյան. «Աղջկա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ տեսավ, որ ոտքը տեղում է»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին