![](https://panorama.am/news_images/154/459537_1/f55c570ec75dfe_55c570ec761e5.thumb.jpg)
ԱԱԾ-ն հաստատում է. Ճոճկան գյուղի մոտակայքում ադրբեջանցի է ձերբակալվել
Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու:
ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ նա ձերբակալվել է սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Oրենսգրքի այդ հոդվածը սահմանում է. «Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակը»-ը` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին գրել էր, որ հայ-վրացական սահմանամերձ հատվածում Հայաստանի սահմանապահները ձերբակալել են Սադախլո գյուղի ադրբեջանցի բնակիչ Ալահվերդի Փելենգովին և տարել Հայաստան: Ըստ նույն աղբյուրների, իբրև թե ադրբեջանցին հայտնվել է սահմանային չեզոք գոտում հայ երկու հովիվների հետ, որից հետո եկել են զինվորականները և նրան ձերբակալել են:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)