Պոլսահայ գրողը` Էրդողանի մասին. «Այդպես խոսող մարդը հիմար է»
«Ermenihaber.am» լրատվական կայքը տեղեկացնում է, պոլսահայ հայտնի գրող, լրագրող, լեզվաբան, Սևան Նիշանյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող արտահայտություններ է արել: Նիշանյանին բարկացրել է Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Եգիպտոսի իրադարձությունների հետևում Իսրայելն է կանգնած:
Նիշանյանը, որին թուրքական դատարանը Մուհամեդմարգարեին վիրավորելու մեղադրանքով ազատազրկմանէր դատապարել, «Facebook»-ի իր էջում գրել է. «Այդպես խոսող մարդը հիմար է. Եթե տաքսու վարորդ է, դեռ կարելի է մի 15 րոպե դիմանալ: Լավ, «հանդուրժողականություն» դրսևորենք, թող կես ժամ լինի: Բայց ախր այս մարդը 15 տարի է, ինչ երկրի ղեկին է: Նրան վռնդելու ժամանակը չէ՞»:
Հիշեցնենք, որ Էրդողանը «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ –AKP) նահանգային ղեկավարների ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր, որ Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերի հետևում Իսրայելն է կանգնած:
«Մեր ձեռքին կան դրա ապացույցները: 2011-ի ընտրությունների նախաշեմին Ֆրանսիայումկազմակերպված նիստի ժամանակ մի հրեա մտավորական է ասում էր. «Եգիպտոսի ընտրություններում «Մահմեդական եղբայրները» եթե նույնիսկ հաղթեն, միևնույն է,վերջնարդյունքում չեն հաղթանակելու, որովհետև ժողովրդավարությունը դա միայն ընտրությունները չեն»,- պատմել էր Էրդողանը: