Քաղաքական 19:24 24/08/2013

Ռազմագերի Հակոբ Ինջիուղլյանի հարցով երկրորդ նամակն է ուղարկվել միջազգային կազմակերպություններին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի ցանկանում հետևել միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին և հերթական անգամ կոպտորեն խախտել է գործող նորմերը, իսկ միջազգային հանրությունը համարժեք արձագանք չի դրսևորում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիուղլյանի ճակատագի հանդեպ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալվերդյանն ու «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը ստիպված են եղել երկրորդ նամակն ուղարկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբին ու Եվրոպայի խորհրդին` կառույցների ուշադրությունը խնդրին հրավիրելու նպատակով:

Նշենք, առաջին նամակը հրապարակվել էր օգոստոսի 17-ին: Նամակի հեղինակները կոչ էին արել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավարությանը, ինչպես նաև Երևանի և Բաքվի գրասնեյակներին, ճնշումներ գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա` երաշխավորելու հայ ռազմագերու իրավունքներն և ապահովելու նրա անվտանգ վերադարձը Հայաստան:

Երկրորդ նամակի տեքստը, որը նույնպես բաց է ստորագրության համար, ներկայացնում ենք ստորև:

«Մենք` ներքոստորագրյալներս, խորապես մտահոգված ենք հայ զինծառայող Հակոբ Ինջիուղլյանի ճակատագրով, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատել էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանը: Այն փաստը, որ Ինջիուղլյանը պատահաբար է հատել շփման գիծը, հաստատվել է նաև Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլով կողմից, ով հայտարարել էր, թե «Ճշտված է, որ հայազգի զինծառայողը, մոլորվել և անցել է ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածք»: Վրդովված ենք այն հանգամանքով, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նեկայացուցիչները հնարավորություն են ունեցել հանդիպել ռազմագերու հետ դեպքից միայն 12 օր անց, ինչը 1949թ-ի օգոստոսի 12-ի ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի 70-րդ հոդվածի խախտում է:

Գերությունից մի քանի օր անց ադրբեջանական ինտերնետային կայքերը հրապարակել էին ռազմագերու հետ տեսահարցազրույց` ով եղել է ադրբեջանական զինվորական համազգեստով: «Հարցազրույցի» ժամանակ Ինջիուղլյանի խոսքերը հայերենով թարգմանվել էին ադրբեջաներեն` ակնհայտ աղավաղումներով: Ռազմագերուն էին վերագրվել հայտարարություններ «ադրբեջանական կողմ ինքնակամ անցնելու վերաբերյալ», որոնք նա չէր արել: 10 օր անց ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի եթերով, ինչպես նաև ինտերնետային կայքերում, հայտնվեց երկորդ «հարցազրույցը» Հակոբ Ինջիուղլյանի հետ: Այս անգամ հայ ռազմագերին խելոքաբար արտաբերում է նախադասություններ, որոնք նրան էին վերագրվել առաջին անգամ: Ինջիուղլյանի պահվածքը և այն, թե ինչպես է նա խոսում, բժշկահոգեբանական փորձաքննության անհրաժեշտություն ունի, որն էլ կբացահայտի ռազմագերու կողմից երկրորդ հարցազրույցում ասվածի տոնի և բովանդակության կտրուկ փոփոխությունը: Այնուհանդերձ, միջազգային մարդասիրական իրավունքի ոգու և տառի առավել ակնառու խախտում է հանդիսանում այն փաստը, որ հարցազրույցն ամբողջապես հեռարձակվել է «հայ-ադրբեջանական հակամարտություն» թեմատիկ բաժնի շրջանակներում: Ավելին, հաղորդման վերջում հաղորդավարը ռազմագերու կոնկրետ խնդիրը կապում է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի` Լեռնային Ղարաբաբի և դրա ադրբեջանական մոտեցումների հետ: Այդպիսով, Ադրբեջանը ցուցաբերում է Ժնևյան կոնվենցիաների նորմերի և դրույթների աղաղակող արհամարանք` հօգուտ քաղաքական և քարոզչական նպատակների: Հարցազրույցի բովանդակությունը կրում է ռասիստական բնույթ, հակասում միջազգային բոլոր համաձայնագրերի պահանջներին և ուղղված է Հայաստանի և հայ ժողովրդի պախարակմանը:

Հակոբ Ինջիուղլյանի հետ արված երկու «հարցազրույցներն» ու տեսագրությունների լայն տարածումը հանդիսանում է 1949 թ-ի օգոստոսի 12-ի ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի 13(2) հոդվածի կոպիտ խախտում, որը ենթարում է ռազմագերու պաշտպանություն ոչ միայն ցանկացած բռնության ակտերից կամ ահաբեկելուցուց, այլև «ամբոխի հետաքրքրությունից»:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի կողմից կիրառվում են նմանօրինակ մեթոդներ: Բավական է 2010-ին գերի ընկած հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը, երբ միջազգային մարդասիրական ուշադրության բացակայության պայմաններում ադրբեջանական կողմն հայտարարեց, որ Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել, իսկ դին հայկական կողմին փոխանցելուց հետո փորձաքննության արդյունքում խոշտանգումների բազմաթիվ հետքեր էին հայտնաբերվել մարմնի վրա:

Այսօր տեսնում ենք, որ անպատժելիությունն ու միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի բացակայությունը խրախուսում է Ադրբեջանին` մարդասիրական իրավունքի նորանոր խատումներ թույլ տալու համար:

Պահանջում ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից, ինչպես նաև համամարդկային և իրավապաշտպան արժռքներին հավատարմություն ցուցաբերող համապատասխան միջազգային կազմակերպություններից ու կառույցներից ստիպել Ադրբեջանին պատասխանատվություն ստանձնել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի սիստեմատիկ և կոպիտ խախտումների համար և ապահովել այդ երկրի իշխանություններից միջազգային բոլոր կոնվենցիաների կատարումը, որոնց Ադրբեջանը միացել է: Ռազմագերու իրավուքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, բացառել նրա նկատմամբ ճնշումների բանեցումը և ազգային ու մարդկային արժանապատվության նսեմացումը: Մենք կոչ ենք անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարին, Մարդու իրավուքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին, Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանատներին այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպում անցկացնել Հ. Ինջիուղլյանի հետ:

Միևնույն ժամանակ, 1949թ-ի օգոստոսի 12-ի ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի 126 (3) հոդվածի համաձայն, կոչ ենք անում հանդիպման թույտվություն ստանալ հայ ռազմագերու հայրենակիցների հետ ևս:

Հուսով ենք, որ բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու երկրները հավատարմություն կցուցաբերեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և կստիպեն Ադրբեջանի իշխանություններին հետևել այդ նորմերին` 1949թ-ի օգոստոսի 12-ի ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի պահանջներին համաձայն», - ասված է նամակում:

Նախորդող հրապարակումներ`  Ապահովել գերի ընկած զինվորի վերադարձը. Բաց նամակ ԿՄԽԿ-ին

ՊՆ-ն կոչ է անում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան

Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողը զենքով չի եղել. Ընտանիքն անհանգիստ վիճակում է

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}