Փաստաբան. Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը
«Պոդոլսկի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը ընդունել է իր մեղքը»: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը գրում է, թե այդ մասին հայտարարել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մակարյանը:
«Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել քննիչի մոտ և ընդունել, որ մեղավոր է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հարցում»,- հայտնել է նա` նշելով, որ բեռնավորված մեքենան կանգնեցնելու համար արգելակները չեն աշխատել:
Փաստաբանը նաև ասել է, որ իր պաշտպանյալը անկեղծորեն զղջում է կատարվածի համար:
Հարությունյանը, որը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչի հետևանքով մեկից ավելի մարդ է մահացել, ավելի վաղ չէր ընդունում իր մեղքը: Հարությունյանը անազատության մեջ է հուլիսի 15-ից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը