Օբաման հանդիպումներ է անցկացնում կոնգրեսականների հետ՝ ներկայացնելով Սիրիայի վերաբերյալ իր մոտեցումները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի երեկոյան հանդիպում է ունեցել մի խումբ հանրապետական կոնգրեսականների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ընթրիքի սեղանի շուրջ, որին մասնակցել է նաև փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, հանդիպման նպատակն է եղել համոզել օրենսդիրներին Սիրիային հարվածելու նախագահի առաջարկած բանաձևը սատարելու հարցում:
Զրույցի այլ մանրամասների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ այն տևել է մեկ և կես ժամ: Սպիտակ Տան հաղորդագրության համաձայն, ընթրիքին ներկա են գտնվել հանրապետական կուսակցության 6 ներկայացուցիչներ:
Միաժամանակ, ԱՄՆ Սենատի աղբյուրները տեղական լրատվամիջոցներին հայտնել են, թե երեքշաբթի օրը նախագահ Օբաման նախատեսում է այցելել Կապիտոլիումի բլուր, որպեսզի անձամբ հանդիպի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին: Նույն օրը, նա մտադիր է կոչով դիմել ազգաբնակչությանը:
«ՍիԷնԷն» հեռուստաընկերության տեղեկացմամբ, Սենատի 100 ներկայացուցիչներից 25-ն այս պահի դրությամբ պատրաստ են սատարել նախագահի առաջարկը, 20-ը՝ դեմ են հանդես գալիս, ևս 55-ը դեռևս որոշում չեն կայացրել: Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատին, ապա 435 օրենսդրականներից Սիրիային հարվածելուն հաստատակամորեն կողմ են 24-ը, դեմ՝ 123-ը, մնացած կոնգրեսականները դեռևս չեն կողմնորոշվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը