Հուղարկավորե՞լ, թե՞ դիակիզել. ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում դիակիզման գաղափարը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հանգուցյալի մարմինը հողում ամփոփելու, ինչպես նաև տապանաքար կառուցելու սովորույթը հայերի մոտ միշտ էլ ընդունված է եղել: Նախկինում մեր նախնիները պատրաստել են համեստ տապանաքար` մահացածի հիշատակը հավերժացնելու համար, սակայն 1950-60-ական թվականներից սկսած այդ ավանդույթները կարծես թե խեղաթյուրվեցին: Համեստ ու փոքրիկ տապանաքարերին փոխարինելու եկան արձաններն ու դամբարանները:

Խորհրդային տարիներից սկիզբ առած այս մրցակցությունն այսօր էլ շարունակվում է: Քաղքենիության արդյունքում հուղարկավորությունը սկսել է վերածվել ճոխ սեղանների ցուցադրության, որոնք շատ հաճախ հանգուցյալի հարազատներն անում են հսկայական պարտքեր կուտակելով: Հարուստներից հետ չմնալու համար պերճաշուք գերեզմանների համար նրանք ահռելի գումարներ են ծախսում: Այդ մրցավազքին իրենք կամքից անկախ ստիպված միանում են նաև մարդիկ, ովքեր օրվա հացն են մի կերպ վաստակում, այսինքն` ապրելու համար նույնիսկ գումար չունեն:

Փաստորեն, այսօր գերեզմանատունն էլ է դարձել այն վայրը, որտեղ միանգամից երևում է սոցիալական բևեռացումը` ոչ միայն շքեղ տապանաքարերի, այլև գերեզմանների չափերի առումով: Արդյունքում հանրապետությունում գերեզմանատների համար անհրաժեշտ տարածքների ընդարձակման պահանջը գնալով սրվում է, իսկ քաղաքի հողերը` պակասում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանն ասաց, որ Երևանում 20 տարի հետո ազատ գերեզմանատարածք չի լինելու: Անհերքելի փաստ է, որ Երևանի գրեթե բոլոր գերեզմանատները գերծանրաբեռնված են, դրանցից մի քանիսում արդեն հուղարկավորության համար տարածքներ չեն հատկացվում, ուստի լուծումը, ըստ նրա, մեկն է` Երևանում պետք է դիակիզարան կառուցել:

Նշենք, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը դիակիզարան կառուցելու որոշում էր կայացրել դեռ 1975 թվականին: 2006 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը: Ըստ օրենքի` դիակիզարաններ Հայաստանում պետք է կառուցված լինեին մինչև 2008 թ-ը, սակայն այդ գործընթացը դեռ սառեցված է: «2008թ-ից մինչ օրս կառավարությունը որոշում է ընդունում գումար հատկացնել դիակիզարանի կառուցման նախագծի համար, սակայն մինչ օրս ոչ մի նախագիծ չկա, չնայած Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ անգամ այդ հարցը բարձրացրել է»,- ասաց Ռ.Հարությունյանը:

Նրա խոսքերով` դիակիզարանը նախատեսվում է կառուցել Երևանից 3 կմ հեռավորության վրա, մոտավորապես` 12 հա-ի չափով արդեն տարածք է առանձնացվել Աջափնյակի գերեզմանատանը:

«Դիակիզարանի կառուցումը շատ կարևոր է. նախ հողը տնտեսվում է 70-80 տոկոսով, բացի դրանից դիակիզումը էկոլոգիապես մաքուր է և ավելի մատչելի»,- ասաց Ռ.Հարությունյանը` հավելելով, որ դիակիզարանի կառուցման դեպքում ներկայիս 12 քմ-ի փոխարեն մեկ հոգուն կհատկացվի 15-20 սմ հող, մինչդեռ եթե 12 քմ հողատարածք շարունակեն տրամադրել, ապա առաջիկայում լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: «Այսօրվա դրությամբ ազատ հող չկա Երևանում, իսկ 3-4 տարի հետո լուրջ փաստի առաջ ենք կանգնելու, եթե դիակիզարան չկառուցվի»,- ընդգծեց նա:

Ըստ նրա` այսօր ամբողջ աշխարհում կա 14500 դիակիզարան, այդ թվում` քրիստոնյա երկրներում: Ռ.Հարությունյանի խոսքերով, եթե դիակիզարան չկառուցվի, ապա կարճ ժամանակ անց գերեզմանատները կհասնեն բնակելի տարածքներին:

Մեր այն դիտարկմանը, թե Հայ առաքելական եկեղեցին դեմ է դիակիզմանը, արդյոք մտավախություն չունեն, որ մարդիկ չեն ցանկանա, որ իրենց դիակիզեն, Ռ. Հարությունյանը նշեց, որ ըստ հարցումների` շատերը ցանկություն ունեն իրենց դիակիզել: «Խորհրդային Հայաստանի կառավարությունը դիակիզարան կառուցելու որոշում էր կայացրել դեռ 1975 թվականին, 1986թ-ին դիակիզարան կառուցելու նախագիծ է մշակվել: Այդ ժամանակ նույնիսկ հարցում են անցկացրել Երևանում և 500 մարդ հայտնել է իր համաձայնությունը: Ւ վերջո դիակիզումը կամավորության սկզբունքով է լինելու, ոչ ոքի չեն պարտադրելու»,- ասաց նա` հավելելով, որ ինքն օրինակ համաձայն է, որ իրեն դիակիզեն, քանի որ նման ձևով սանիտարական վիճակը կտրուկ կբարելավվի Երևանում:

Ինչպիսի՞ն է Հայ եկեղեցու դիրքորոշումը այս խնդրի շուրջ: Թեմայի վերաբերյալ Panorama.am-ին պարզաբանումներ տվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ Տեր Երեմիա աբեղա Աբգարյանը:

Նրա խոսքերով` 2006թ. ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք, որի 8-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, մեր երկրի տարածքում հուղարկավորությունն իրականացվում է մահացածի մարմինը գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով: Հիշյալ օրենքում բացի դիակիզման հարցերից, մանրամասն սահմանվել է նաև թաղվել ցանկացողների իրավունքների ու գերեզմանատների հատկացման հարցը: Ըստ այդմ` դիակիզման իրավունք է վերապահվում միայն նրանց, ովքեր մահանալուց առաջ կամ անձամբ այդ մասին գրավոր համաձայնություն թողած կլինեն, կամ էլ հարազատները գրավոր համաձայնություն կտան իրենց հանգուցյալի փոխարեն:

Օրենքի հեղինակը դիակիզման անհրաժեշտությունը նախ և առաջ հիմնավորում է տարածքային խնդրով. Երևանը շրջապատված է գերեզմանոցներով, որոնք զբաղեցնում են մայրաքաղաքի տարածքի 7-8%-ը. այսինքն` Հայաստանում տարածքները չեն բավարարում գերեզմանների համար: Սրա հետ մեկտեղ անդրադարձ է կատարվում նաև սանիտարահիգենիկ և էկոլոգիական խնդիրներին:

Այդուհանդերձ, ըստ Հայր Երեմիայի, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը դիակիզարանների կառուցման մասին իր դժգոհությունը հայտնել է առաջին իսկ օրերին, երբ ուժի մեջ մտավ վերոնշյալ օրենքը, ներկայացնելով, որ հիշյալ օրենքը դեմ է Աստծո պատվիրանին, եկեղեցու ծիսաարարողական ավանդույթներին, ինչպես նաև մեր ժողովրդի մտածելակերպին:

Նրա խոսքերով` «Դիակիզման մասին» օրենքը ոչ միայն հակասում է Աստվածաշնչյան հայտնի պատվիրանին՝ հող էիր, հող դարձիր, այլև ընդհանրապես դիակիզում երևույթը հակասում է Ս. Գրքին:

«Աստվածաշնչում հուղարկավորության արարողության վերաբերող բազմաթիվ հատվածներ կան, որոնք վկայում են մարմինը հողին հանձնելու և ամբողջական մարմնով թաղելու մասին: Որևէ տեղ չենք գտնի մարմինն այրելու մասին հիշատակություն` որպես ընդունելի թաղման ձև, ընդհակառակը, Աստծո կողմից պատժի արժանացան նրանք, ովքեր այրեցին ննջեցյալների մարմինները. Օրինակ` «Ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին Եդոմայեցիների թագավորների ոսկորները, մինչև որ դրանք մոխիր դարձան» (Ամոս Ա. 1): Աստված պատժեց մովաբացիներին, որովհետև նրանք այրեցին Եդոմայեցիների թագավորների մարմինները: Պատժի պատճառը ոսկորների այրելն էր. ակնհայտ է, որ նկատի է առնվում թագավորի ոսկորների այրումը: Սուրբ Գրքում չկան հիշատակումներ դրա դրդապատճառների մասին, սակայն փաստ է, որ Աստված այնուամենայնիվ պատժեց նրանց: Մենք չպետք է ուշադրությունից բաց թողնենք այն փաստը, որ այդ արարքն Աստված մեղք անվանեց»,- նշեց Հայր Երեմիան:

Միաժամանակ ակնհայտ է նաև, որ մարմնի այրումը, Հին Կտակարանում դատաստանի և պատժի համար էր կիրառվում: Աստված կրակով այրեց Սոդոմն ու Գոմորը, Մովսեսը պատվիրեց այրել նրան ով կին կառնի դստերն ու մորը և այլն:

Ըստ հայր Երեմիայի` Նոր Կտակարանում նույնպես հանդիպում ենք բազմաթիվ հատվածների, որտեղ խոսվում է մարդկանց թաղման մասին: «Լավագույն օրինակը մեզ` քրիստոնյաներիս համար, հենց ինքը` Քրիստոսն է: Քրիստոս մեզ պես մարմնավոր կյանք ապրեց, սիրեց և տառապեց մինչև Իր կյանքի զոհաբերումը խաչի վրա, ապա թաղվեց, և ոչ թե դիակիզվեց, և հարություն առավ` մեզ ևս խոստանալով մարմնավոր հարություն: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Տիրոջ մարմինը ոչ միայն դրվեց գերեզմանի մեջ առանց այլակերպության, այլև մարմնի նկատմամբ խնամք և հոգածություն ցուցաբերվեց: Քրիստոնեական ավանդության մեջ մեծապես կարևորվում է մարդու մարմինը, որը համարվում է Սուրբ Հոգու տաճար, այդ իսկ պատճառով դիակիզումը մեզ այն պատկերացումն է ներշնչում, որ կարծես մարմինը երկրորդական և անկարևոր է, մինչդեռ քրիստոնյաները հավատում են ոչ միայն հոգու անմահությանը, այլև մարմնավոր հարությանը, ինչը նշանակում է, որ հարկ է հարգանք ցուցաբերել մարմնի նկատմամբ»,- ընդգծեց նա:

Հարցին, եթե դիակիզարան կառուցվի, հնարավո՞ր է արդյոք Հայաստանում դիակիզման «ավանդույթի» ներդնումը: Հայր Երեմիան նշեց, որ դիակիզարան կառուցելու դեպքում ավանդույթ ներդնելու խնդիր չի տեսնում, քանի որ դիակիզումն ավելի աշխարհայացքային ու մշակութային հարց է, քան ավանդութային: Նաև կրոնական պատկերացումների մասով դրա անհրաժեշտությունը չկա: «Նախաքրիստոնեական շրջանում մարդ մահվանից հետո դիակիզվում էր, որովհետև վերջինս հիմնավորում էր իր կրոնական, մշակութային ու աշխարհայացքային ընկալումներով: Այսօր հարցն արդիականացվում է ոչ թե այս համատեքստում, այլ ելնելով էկոլոգիական, առողջապահական և տնտեսական տեսակետներից: Չմոռանանք, որ այդպիսի դիակիզարանները նաև շահութաբեր բիզնես են»,- նշեց նա:

Փորձեցինք պարզել, թե մեր քաղաքացիները ինչ կարծիք ունեն դիակիզարանների կառուցման վերաբերյալ: Զրույցում 7 հոգի դրական պատասխան տվեց, 5-ը` բացասական, իսկ 3-ը հստակ չկարողացան պատասխանել: Նրանցից մեկն ասաց, որ եթե եկեղեցին դեմ է դիակիզմանը, ապա ինքն էլ է դեմ:

Դիակիզարանի կառուցմանը դրական արձագանքեցին հատկապես երիտասարդները: «Համաձայն եմ, թող ինձ դիակիզեն, միայն թե ճոխ թաղում չանեն»,- ասաց 20-ամյա Նարեն: 42-ամյա Ժաննան էլ ասաց, որ գտնում է` դիակիզումը լավագույն տարբերակն է. « Կարծում եմ, որ այսպես մարդիկ մի քիչ խելքները գլուխները կհավաքեն և շքեղ թաղումներից, պերճաշուք տապանաքարերից կհրաժարվեն: Թե չէ գերազմաններից էլ ես տարբերում հարուստներին ու աղքատներին»:

Բացասական արձագանքեցին միջին տարիքի մարդիկ: Նրանցից մեկն ասաց, որ երբեք չի համաձայնի դիակիզմանը, քանի որ դա դեմ է քրիստոնեությանը: «Երբեք չեմ համաձայնի, ի վերջո մենք քրիստոնեա ազգ ենք: Իսկ եթե տարածքի խնդրի կա, ապա թող դա կանոնակարգեն և գերեզմանի համար հսկայական տարածքներ չտրամադրեն»,- ասաց 55-ամյա մի տղամարդ:

Պետք է նշենք նաև, որ միևնույն ժամանակ դրական արձագանքած մարդկանց մի մասը իմ այն հարցին, թե կցանկանայի՞ն մահից հետո դիակիզված լինել, բացասական պատասխան տվեցին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:40
ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք. Գառնիկ Դանիելյան
«Ինձ պատվիրակել են այսօր լինել Ազգային ժողովում և ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենիք Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպես երևում է՝ Բագրատ Սրբազանը լավ մարզավիճակում է. փոքրիկ ֆուտբոլիստների անակնկալը
Կեսգիշերին փոքրիկ ֆուտբոլիտներն անակնկալ այցելել էին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
13:37
Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար
«Այս օրենքն իրական բեռ է փաստաբանին օգնության համար դիմաց քաղաքացու վրա»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբան Կարեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն...
Աղբյուր` Panorama.am
13:08
Խարկովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների
Խարկովը հերթական ռուսական հարձակման տակ է, քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է unian.net-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մայիսի 21-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Ստրատեգիական համբերության մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
11:22
Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
Wildberries օնլայն հարթակում վաճառքի է հանվել ռուսական արտադրության Lada մանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ընկերությունը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»,- Ազգային ժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է. Ուկրաինացի դերասանուհի
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է դերասանուհի եւ կամավոր Ալլա Մարտինյուկը։ Դերասանուհու...
Աղբյուր` Panorama.am
10:36
ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։ Առաջարկը...
Աղբյուր` Panorama.am
10:29
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Ազգային ժողովի ամբոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան  Վարդանյանը նախ հիշեցրեց արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
«Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»։
Աղբյուր` Panorama.am
09:49
Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:...
Աղբյուր` Panorama.am
09:47
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}