Հայաստանի կողմից թողարկած 700 մլն դոլար ծավալով եվրաբոնդերը ձեռք են բերել 152 ներդրողներ
Հայաստանի կողմից թողարկած 700 մլն դոլար ծավալով եվրաբոնդերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից: Այդ մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքերով` եվրաբոնդերի տեղաբաշխումը դիվերսիֆիկացված է և մեկ կամ երկու ներդրողներից կախված չէ: Ըստ նրա` ներդրողների 42%-ը՝ ԱՄՆ-ից է, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ Եվրոպայից, ինչպես նաև կան ներդրողներ Ռուսաստանից և Ասիական երկրներից: «Հիմնական ներդրողները եղել են ակտիվների կառավարիչներ», - ասաց Դ.Սարգսյանը:
Նախորդող`
Դավիթ Սարգսյան. «Միջազգային կազմակերպություններն արձանագրել են, որ Հայաստանն այլևս աղքատ երկրների խմբում չէ»
Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացած գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի ՌԴ-ից վերցրած վարկի մայր գումարը