Տնտեսություն 14:07 09/10/2013

Մաքսային միությանը միանալով` Հայաստանը ստեղծելու է պատնեշ երրորդ երկրի հետ փոխադարձ առևտրում. փորձագետ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր Երևանում քննարկում էր կազմակերպել «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական մարտահրավերները» թեմայով, որի նպատակ էր կառուցողական երկխոսության միջոցով պատկերացում կազմել Մաքսային միությանը Հայաստանի միանալու տնտեսական նշանակության մասին։

Ինչպես նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, սեպտեմբերի 3-ին կայացած Մաքսային միության անդամ դառնալու որոշումից հետո սկսվել են մի շարք քննարկումներ, որոնք տարաբնույթ են, ինչպես որոշումն է: «Քննարկման նպատակն է տարբեր ոլորտները ներկայացնող փորձագետների միջոցով ավելի համապարփակ պատկերացում կազմել ՄՄ-ը Հայաստանի միանալու հետևանքների մասին, ինչպես նաև հասկանալու, թե ի՞նչ նշանակություն այն կունենա մեր երկրի համար»,- ասաց Լ.Մինասյանը:

Փորձագետ Վահագն Ղազարյանը անդադառնալով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Մաքսային Միության հիմնական տարբերություններին, նշեց, որ իրականում ոչ ԽՀԱԱՀ-ի և ոչ էլ ՄՄ-ը միանալու փաստաթղթերը հրատարակված չեն, ուստի հայտնի չեն դրանց մանրամասնությունները:

Փորձագետի խոսքերով` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ենթադրում էր, որ Հայաստանը որոշ ժամանակ հետո ԵՄ երկրների հետ կունենար ազատ առևտուր, ինչը նշանակում է, որ Հայաստանից ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք կգործեն Եվրամիության շուկա և կունենանք ապրանքների ազատ տեղաշարժ: Միաժամանակ, ըստ նրա, ծառայությունների ոլորտում ևս կունենայինք ավելի մատչելի մուտք ԵՄ շուկա և հակառակը: «Բացի այդ, ազատ առևտրի ժամանակ Հայաստանը ազատ կլիներ որոշելու իր Մաքսային սահմանի վրա իրականացվող արտաքին տնտեսական քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ երկիրը կաշկանդված չէր լինի իր փոխհարաբերություններում երրորդ երկրի հետ, ինչպես նաև կկարողանար իրականացնել իր տնտեսական սուվերեն քաղաքականությունը` պահպանելով բոլոր այն համաձայնագրերը, փոխադարձ պայմանավորվածությունները»,- ասաց Վ. Ղազարյանը:

Նա նշեց, որ Մաքսային միությանն անդամակցությունը նշանակում է, որ մեր արտաքին տնտեսական սահմանը նմանեցնում ենք Մաքսային միության անդամ երկրների կողմից արդեն իսկ ընդունված ընդհանուր սահմանին: «Սա նշանակում է, որ երրորդ երկրների հանդեպ մենք կիրառելու ենք այն մաքսատուրքը, որը կիրառում է նաև Ռուսաստանը, սակայն եթե համեմատելու լինենք, ապա գալիս ենք այն եզրահանգման, որ մոտ 70% մաքսատուրքերը ՄՄ-ում ավելի բարձր են, քան Հայաստանում գոյություն ունեցող մաքսատուրքերը»,- նշեց փորձագետը և հավելեց. «Մաքսային միությանը միանալը նշանակում է, որ Հայաստանը ստեղծելու է պատնեշ երրորդ երկրի հետ փոխադարձ առևտրում և բարդացնելու ենք ապրանքների մուտքը Հայաստան»:

Վ.Ղազարյանը նշեց, որ Եվրամիության հետ Հայաստանի փոխադարձ առևտուրն իրականացվում է բարենպաստության ռեժիմի սկզբունքի վրա, միևնույն ժամանակ ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է արտոնությունների համապարփակ համակարգ` GSP+, ինչը նշանակում է, որ Հայաստանից արտահանվող ապրանքներն ունեն արտոնյալ ռեժիմ։ Այդ ռեժիմը, նրա փոխանցմամբ, այս տարի սպառվում է և դեռ պարզ չէ, թե ԵՄ-ն ինչ այլ արտոնություններ կարող էր տրամադրել: «Չունենալով ԽՀԱԱՀ-ի և ՄՄ-ն փաստաթղթերի վերջնական տեքստերը, սակայն կարող ենք ասել, որ ԵՄ շուկան մոտ 5 անգամ ավելի գնողունակ է, համաշխարհային տնտեսության մեջ իր մասնաբաժինը մոտ 6 անգամ ավելի մեծ է, քան Մաքսային միության անդամ երկրներինը, և այսօրվա դրությամբ Եվրամիության հետ փոխադարձ առևտուրն ավելի բարձր մակարդակի վրա է, քան Մաքսային միության անդամ երկրների հետ»,- ընդգծեց Վ․Ղազարյանը։

Նա նաև նշեց, որ վերջին 10 տարիներին Հայաստանը իր օրենսդրությունը մոտարկել է ԵՄ օրենսդրության հետ, սակայն ՄՄ-ը միանալով մենք ստիպված ենք լինելու ընդունել նրանց օրենսդրական կանոնները, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ֆինանսական ռեսուրսներով է դա արվելու, իսկ ԵՄ-ը տարիներ շարունակ ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ՀՀ գործող կանոնակարգերը ԵՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու համար:

Վ.Ղազարյանը նշեց նաև, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դրական կողմն այն է, որ Ռուսաստանը կհանի գազի արտահանման մաքսատուրքը, որը կազմում է 30 տոկոս, և Հայաստանը կստանա ավելի էժան գնով գազ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}