Ֆյուլե. Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր իր «Twitter»-ի էջում շնորհավորել է Եվրախորհրդարանի կողմից Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերցման կապակցությամբ:
«Ես ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը վավերացրեց Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Սա կնպաստի մարդկանց. շարժունակությանը»,-նշել է Ֆյուլեն:
Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել ԵՄ-ի և Հայաստանի միջև Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերին:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ և այլոք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաև անվճար դարձնել այն երեխաների ու թոշակառուների համար:
Հայաստանի և ԵՄ միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրով կարգավորվելու են ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները