Իրավունք 20:34 29/10/2013

Սոլիկամսկի հայ ճարտարապետի սպանության մեջ մեղադրվում է հատուկ ծառայությունների ազգությամբ ադրբեջանցի նախկին աշխատակիցը

 «Պերմսկի շրջանի իրավապահ մարմինները գտել են 2010թ. իր տան մուտքում սպանված, Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի սպանության մեղադրյալին: Աղբյուրները հաղորդում են, որ այդ հանցագործությունը կատարել է ադրբեջանական հատուկ ծառայությունների նախկին մարտիկ Ազար Աքբարովը, ով արդեն իսկ պատիժ է կրում սպանության և զենքի անօրինական պահպանման համար», - նշված է ռուսական «Коммерсант-Пермь» թերթում հրապարակված հոդվածում: Ըստ հոդվածի` Աքբարովը ներգրավված է նաև հայ գործարարի սպանության մեջ:

Հեղինակը հայտնում է, որ Օլգա Կարապետյանի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ կա, իսկ Ազար Աքբարովն ընդունել է իր մեղքը:

«Ամենաաղմկահարույց սպանություններից մեկի` 2010թ. կատարված Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի սպանության հետաքննությունը մոտ է ավարտին: Իրադրությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ մոտակա շրջանում Պերսկի մարզի հետաքննական հանձնաժողովի քննիչները կսկսեն ծանոթանալ ադրբեջանական բանակի հատուկ ծառայության նախկին մարտիկ Ազար Աքբարովի և մեկ այլ մեղադրյալի քրեական գործի նյութերին, վերջինիս անունը «Коммерсант»-ի զրուցակիցները չեն կարող հայտնել: Իրենց տվյալների համաձայն` նա սպանության հանցակից է հանդիսանում», - նշված է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Օլգա Կարապետյանը սպանվել է 2010թ. մարտի 18-ին: Անհայտ հանցագործը Կարապետյանին կրակել է իր տան աստիճանավանդակի վրա: Հարուցվել է քրեական գործ, սակայն թարմ հետքերով չի հաջողվել բերման ենթարկել հանցագործին: Չնայած այդ տանը բնակվում էին քաղաքային դատախազի երկու տեղակալներ, պետավտոտեսչության պետ և քաղաքապետարանի աշխատակիցներ, այնտեղ անվտանգության տեսախցիկներ չեն եղել։ Դեպքի վայրի քննության և հնարավոր վկաների հարցաքննման ընթացքում հաստատվել է, որ հանցագործը սպասել է Օլգա Կարապետյանին առաջին և երկրորդ հարկի միջև գտնվող տարածքում։ Կնոջը տեսնելով` հանցագործը 16-րդ կալիբրի խոշոր մանրագնդակային հրացանով կրակել է նրա ստամոքսին:
Ծառայողական մեքենայի վարորդը, ով մուտքի մոտ սպասել է Օլգա Կարապետյանին, չի նկատել, որ բացի երեխաներից ինչ-որ մեկը դուրս եկած լինի մուտքից։ Հարևանների մեծամասնությունը չի լսել ոչ կրակոցի ձայն, ոչ աղմուկ։ Օպերատիվ խումբը զննել է ինը հարկանի շենքի նկուղը և վերնահարկը, սակայն հանցագործի հետքեր չեն հայտնաբերվել։
Օլգա Կարապետյանը նշանակվել է Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ 2007 թ. փետրվարին։ 2009 թ. հուլիսին Օլգա Կարապետյանի ակտիվ մասնակցությամբ հաստատվել է Սոլիկամսկ քաղաքի գլխավոր նախագիծը, որը նախատեսում էր ցածրահարկ շենքերի զանգվածային կառուցում քաղաքի տարածքում, այդ թվում նաև առանց թույլտվության կառուցված շենքերի ապամոնտաժման հաշվին։

Սպանության վարկածների մեջ գլխավորներից մեկը գլխավոր ճարտարապետի մասնագիտական գործունեությունն էր. կարծում էին, որ հանցանքը կարող է կապված լինել այն բանի հետ, որ նա մերժել է ճարտարապետական հուշարձանները ապամոնտաժելու կամ կառուցելու թույլտվություն տալ։ Օպերատիվ խումբը մանրակրկիտ կերպով քննել է քաղաքային օբյեկտների կառուցման բոլոր թույլտվությունները և մերժումները, որոնք տվել է Օլգա Կարապետյանը։ Հարցաքննվել են մահացածի գործընկերները, ուսումնասիրվել հեռախոսային խոսակցությունները և ծառայողական նամակագրությունը, սակայն հանցագործի կամ հանցանքը կազմակերպողի հետքը բռնել երկար ժամանակ չի հաջողվել։ Որոշ ժամանակ անց քրեական գործի հետաքննումը դադարեցվել է կապված այն բանի հետ, որ որպես մեղադրյալ անձի ինքնությունը հաստատված չէ։

Իրավապահները կարողացան ստանալ նախնական «հետքը» իրենց գործընկերներից, որոնք աշխատում էին ուղղիչ հիմնարկներից մեկում, որտեղ գտնվում էր Ա.Աքբարովը։ 2012 թ. մայիսի 31-ին նա դատապարտվել է անօրինական զենք և զինամթերք պահելու համար, իսկ 2013 թ. փետրվարի 8-ին նմանատիպ հանցանքի, ինչպես նաև սպանության և գողության համար։ 2012 թ. ձերբակալելով հանցագործին՝ օպերատիվ խումբը տեղեկատվություն էր ստացել, որ հնարավոր է՝ հանցագործություն կատարելու համար նա օգտագործել է պահված զենք։ Ավելի ուշ հաստատվել է նրա մասնակցությունը գործարար Արթուր Աբրահամյանի սպանության մեջ Պերմի շրջանում։

Իրավապահ մարմիններում այլ զրուցակիցներ ասում են, Օլգա Կարապետյանի սպանության մեջ նրա մասնակցության վարկածը ի հայտ է եկել Ազար Աքբարովի հեռախոսի տեսանյութերը նայելուց հետո։ Տեղեկացնում են, որ նրանցից մեկում տեսագրված է զենք, որը պահել է հանցագործը, և կադրի մեջ երևում է 16-րդ կալիբրի որսորդական հրացանի ծայրը։ Ինչպես հայտնում են աղբյուրները, հետաքննության ընթացքում Աքբարովը ընդունել է իր մեղքը։ Այդուհանդերձ, թերթի զրուցակիցների մի մասը հաստատում է, որ ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ նա հանցանքը կատարել է անձնական նկատառումներից ելնելով, այլ ոչ թե պատվերով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}