Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Թեհրանում կհանդիպեն ԻԻՀ Մեջլիսի նախագահի հետ
«Հայաստանի Ազգային ժողովի 3 հոգանոց պատվիրակությունը նոյեմբերի 2-ին կմեկնի Թեհրան»,-այդ մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Շեյխ-օլ Էսլամը:
Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները առանձին հանդիպումներ կունենան ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի և Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց