Նավթի շուկան այսօր և ի՞նչ է սպասվում ապագայում

Աշնան սկզբից նավթի գները նորից նվազման միտում գրանցեցին՝ Brent նավթի գինը 114 $-ից նվազել է և ներկայումս գտնվում է 106 $/բարել նիշի վրա: Թեև անկումը ոչ այնքան կտրուկ է, այնուամենայնիվ, դա բավականին հետաքրքիր գործընթացների արդյունք է, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Այստեղ հատկապես կարևորվում են ոչ միայն մակրոտնտեսական, այլ նաև աշխարհատնտեսական գործընթացները, որոնք նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով զգալի ազդեցություն կունենան նավթի հետագա գների վրա:
Հիշեցնենք, որ Brent նավթի առավելագույն գնանշումը այս տարի կազմել է 117$/բարել` փետրվար ամսին, իսկ նվազագույն մակարդակը գրանցվել է 99$/բարել՝ ապրիլ ամսին:

Գների անկման այս փուլը, որն արդեն շարունակվում է երկու ամսից ավելի, պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք այս կամ այն չափով ազդել են բորսաներում ինվեստորների և սպեկուլյանտների տրամադրությունների վրա: Բնականաբար, դա Միացյալ Նահանգներում նավթի պաշարների աճի դրական վիճակագրությունն է՝ ներկայումս այն հասել է 386.1 մլն. բարելի, որն ազդել է ամերիկյան WTI նավթի գների նվազման վրա: Թեև WTI-ը ամբողջովին չի արտացոլում նավթի համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի վարքագիծը, սակայն WTI-ի գների անկումը իր հետևից քաշում է նաև Brent-ի գները: Եվրամիության դեռևս դանդաղ վերականգնումը և հատկապես դեֆլացիոն սպասումները, որոնք ենթադրում են եվրոպական տնտեսության կողմից նավթի նկատմամբ պահանջարկի կրճատում, նույնպես նպաստել են նավթի գների նվազմանը: Միաժամանակ ԱՄՆ-ում աճում են թերթաքարային նավթի արդյունահանման ծավալները, որն էլ ենթադրում է նավթի ներմուծման ծավալների կրճատում: Ապրանքահումքային բորսաներում նավթի ֆյուչերսների վրա ազդեց նաև «չինական գործոնը»:

Չինաստանի պարագայում դա բացատրվում էր տնտեսական աճի դանդաղեցման տեմպերով և այն սպասումներով, որ Չինաստանի ժողովրդական բանկը կկոշտացնի դրամավարկային քաղաքականությունը` անշարժ գույքի և վարկային շուկաներում ուռճացումը կանխելու և գնաճային ճնշումները նվազեցնելու համար, իսկ դա բերելու է չինական տնտեսության «սառեցմանը», դա էլ իր հերթին` նավթի պահանջարկի կրճատմանը: Նավթի գների անկման վրա որոշակի ազդեցություն ունեցան նաև Իրանի նկատմամբ սանկցիաների հնարավոր վերացման լուրերը, որն իր հերթին ենթադրում էր ապագայում Իրանի կողմից նավթի առաջարկի ավելացում նավթի շուկայում, դա էլ նպաստեց նավթային ֆյուչերսների գների նվազմանը:

Նշենք, որ կային նաև նավթի գների բարձրացմանը նպաստող գործոններ, թեև դրանք ավելի թույլ էին վերը նշված գործոնների ֆոնի վրա: Անկայուն էր առաջարկի շուկան` մի փոքր նվազեց OPEC-ի կողմից նավթի առաջարկը, որը պայմանավորված էր Լիբիայում արդյունահանման ծավալների կրճատմամբ, ինչը նախկին 1.5 մլն բարելից նվազել էր 50-100 հազ. Բարելի՝ օրական կտրվածքով, Լիբիայի հանքավայրերում և նավահանգիստներում գործադուլների ու երկրի արևելքում մի շարք նավթարդյունահանման շրջաններ ապստամբների վերահսկողության տակ անցնելու պատճառով: Նույնիսկ լիբիական նավթի առաջարկի նվազումը չկարողացավ ապահովել գների աճ նավթի շուկայում, իսկ OPEC-ի արդյունահանման ծավալները ներկայումս օրական կազմում են մոտ 30 մլն. բարել: Նավթի գների վրա որոշակի ազդեցություն են ունեցել նաև ԱՄՆ պարտքային խնդիրները և Դաշնային պահուստային համակարգի կողմից Q3-ի մասին իրար հակասող հայտարարությունները: Ենթադրվում է, որ քանակական մեղմացման քաղաքականությունը թեև կշարունակվի, սակայն դրա ծավալները կկրճատվեն, դա նույնպես կարող է նպաստել նավթի գների նվազմանը: Չմոռանանք, որ նավթի գների վրա, ինչպես միշտ ազդեցություն է ունենում նաև ամերիկյան դոլլարի փոխարժեքի տատանումները: Ահա սրանք էին այն հիմնական գործոնները, որոնք էլ պայմանավորում էին նավթի գների միտումները վերջին ամիսների ընթացքում:

Ինչ վերաբերվում է հեռանկարում նավթի գների վարքագծին, ապա դրա վրա մեծ ազդեցություն կունենա Չինաստանի և Հնդկաստանի, ինչպես նաև Բրազիլիայի կողմից նավթի նկատմամբ աճող պահանջարկը: Այս երկրները միշտ էլ բարձր նիշի վրա են պահելու նավթի գները: Չինաստանը փոխում է իր տնտեսական զարգացման հայեցակարգը, տնտեսական աճի հիմքում արտահանման և ներդրումների աճի փոխարեն գերակայությունը տալիս է ներքին պահանջարկի մեծացմանը: Նախատեսվում են նաև գերխոշոր, այդ թվում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի իրականացում, ինչը ենթադրում է չինական տնտեսության չափավորված և կայուն աճի ապահովում:

«Էժան» նավթը սպառվում է, գալիս է «թանկ» նավթի ժամանակաշրջանը, նկատվում է ավանդական եղանակով նավթի հետախուզման, հորատման և արդյունահանման ծախսերի ավելացման միտում և դա էլ բարձր կպահի նավթի գները: Նավթի բարձր գնանշումների պահպանմանը կնպաստի նաև «սպեկուլյացիոն» գործոնը, որը միշտ էլ զգալի չափաբաժին է ունեցել նավթի գներում: Ամեն դեպքում, նավթի ներկայիս գինը 106 $/բարել մակարդակում նույնպես բարձր է համարվում և համաշխարհային տնտեսության համար լրացուցիչ բեռնվածություն է ստեղծում: Նավթի բարձր գներն էլ նպաստում են նավթի կորզման նոր ոչ ավանդական տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք ապահովում են ներդրումների եկամտաբերություն: Արդեն հասկանալի է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում նավթի գների վրա ազդեցություն կունենան հատկապես նավթի կորզման ոչ ավանդական տեխնոլոգիանների լայնածավալ կիրառումը: Մասնավորապես ամերիկյան թերթաքարային նավթի, կանադական նավթատար ավազների, վենեսուելական ծանր նավթի հսկայական ներուժը կարող է նավթի գների ձևավորման վրա էական ազդող գործոն լինել: Եթե մի կողմից համաշխարհային տնտեսության վերականգնումը, դրանով պայմանավորված նաև ածխաջրածինների նկատմամբ պահանջարկը աճելու է, իսկ դա նպաստելու է նավթի գների պահպանմանը կամ բարձրացմանը, ապա մյուս կողմից նավթի կորզման ոչ ավանդական տեխնոլոգիաները կնպաստեն նավթի գների նվազմանը: Պետք է հաշվի առնենք, որ այդ տեխնոլոգիաները բացի Միացյալ Նահանգներից կտարածվեն նաև Եվրոպայում, Չինաստանում, այլ ասիական երկրներում` մեծացնելով հատկապես թերթաքարային նավթի առաջարկը շուկայում:

Միաժամանակ նոր վերադասավորումներ են տեղի ունենում նավթի շուկայում: Այստեղ կարևոր գործոններ կարող են դառնալ Իրանը և Լիբիան՝ որոնք կմեծացնեն նավթի արտահանման ծավալները նավթի շուկայում: Մի քանի տարի անց Չինաստանը կդառնա նավթի ամենամեծ սպառողը, առաջ անցնելով ԱՄՆ-ից, իսկ ԱՄՆ կարող է դառնալ ամենաշատ նավթ արդյունահանող երկիրը, առաջ անցնելով Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից: Նույնիսկ, ըստ US Energy Information Administration տվյալների, Նահանգներում ավանդական և ոչ ավանդական եղանակներով միասին նավթի օրական արդյունահանումը գերազանցում է 11.1 մլն բարելը: Նահանգները դեռևս սպառվող նավթի մի մասը ներկրում է Սաուդյան Արաբիայից, թեև այդ երկրից ներմուծման ծավալները նույնպես կրճատվում են, իսկ Չինաստանը ներկայումս ավելի շատ նավթ է ներկրում Սաուդյան Արաբիայից, քան Նահանգները: Թերքաքարային նավթը գրավում է ամերիկյան շուկան, շուտով կավելացվի նաև շելֆերից նավթի արդյունահանումը և խնդիր է առաջացել վերացնել ԱՄՆ-ից նավթի արտահանման սահմանափակումները (որը հաստատվել էր Կոնգրեսի կողմից 1920 թ.-ին) ապագայում մեծ ծավալով նավթ արտահանելու հնարավորություն ունենալու համար: Միաժամանակ Չինաստանը դարձավ ամենաշատ նավթ ներմուծող երկիրը` առաջ անցնելով ԱՄՆ-ից: Ներկա պահին Չինաստանը օրական ներմուծում է 6.3 մլն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ը` 6.24 մլն. բարել:

Ամերիկյան թերթաքարային նավթի արդյունահանման հզորությունների աճը, Իրանի կողմից կրկին նավթի շուկա վերադառնալու հնարավորությունը նվազեցնում է Սաուդյան Արաբիայի նշանակությունը նավթային աշխարհում: Սաուդյան Արաբիան դեռևս կարող է բարձր պահել գները նավթի արդյունահանման ծավալները նվազեցնելու դեպքում, եթե նույնիսկ OPEC-ի անդամ մյուս երկրները չնվազեցնեն իրենց ծավալները: Չի բացառվում, որ Սաուդյան Արաբիային նույնիսկ որոշակի ժամանակ ձեռնտու լինի նավթի գների անկումը, որպեսզի թերթաքարային նավթի կորզման ոչ ավանդական տեխնոլոգիաները ցածր գների պատճառով չզարգանան, թեև դա քիչ հավանական է, քանի որ թերթաքարային նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում շահութաբեր է դարձել նույնիսկ 1 բարելը 75-80 դոլլարի գնի դեպքում: ԱՄՆ-ը փորձում է փոխել Իրանի նկատմամբ նախկին դիրքորոշումը, վերջնական նպատակ ունենալով իրանական ածխաջրածինների հանքավայրեր թափանցել և ինչ որ առումով Չինաստանի ազդեցությունը Իրանի վրա թուլացնել: Նաև դրանով կարելի բացատրել ամերիկա-իրանական, նույնիսկ բրիտանա-իրանական ջերմացումները: ԱՄՆ-ի քայլերը պայմանավորված են նաև նավթադոլլարի դերի պահպանման մտահոգություններով: Սաուդյան Արաբիան, իր հերթին, նավթային հեռանկարները կապում է Չինաստանի հետ, փորձելով առաջին հերթին չնվազեցնել նավթի արտահանման ծավալները: Սա հետաքրքիր նոր զարգացումների է բերելու նավթի շուկայում:

Որպես ամփոփում նշենք, որ նշված գործոնները` էներգակիրների նկատմամբ աճող պահանջարկը, տեխնոլոգիական առաջընթացը և աշխարհատնտեսական զարգացումները զգալի ազդեցություն են ունենալու ապագայում նավթի գների վարքագծի վրա, ինչ որ առումով հակակշռելով իրար: Եթե համաշխարհային տնտեսության մեջ ֆորս մաժորներ և ամերիկյան դոլլարի փոխարժեքի հետ կապված կտրուկ տատանումներ չլինեն, ապա տևական ժամանակ նավթի գները մեծ փոփոխությունների չեն ենթարկվի և կմնան ներկա գնային տիրույթում, հետագայում աճելու միտումներով:

Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:03
Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ինչ է կատարվում Ազատության հրապարակի հարակից տարածքում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատությանհրապարակի հարակից տարածքի փողոցները լեփ լեցուն են։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին միջազգային համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Քաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ հավաքվել են բազամթիվ քաղաքացիներ՝ շարժվելու դեպի Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ Ա....
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքագետ. Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի
 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երևանի կենտրոնը, Ազատության...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը  սահմանազատման վերջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Ազատության հրապարակ երթին ընդառաջ հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ են բերել, արգելապատնեշներ են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
14:24
Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Քաղաքագետ Ստփան Դանիելյանը գրում է. «Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}