Սիրիայում սպանվել է իսլամիստների շարքերը համալրած Գերմանիայի հավաքականի նախկին թուրք ֆուտբոլիստը
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երբևէ խոստումնալից կիսապաշտպան Բուրաք Քարանը, ով մի ժամանակ խաղացել էր Սամի Խեդիրայի և Քևին-Փրինս Բոատենգի հետ նույն թիմում, սպանվել է Սիրիայում: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Քարանը Սիրիա էր մեկնել Ասադի դեմ պայքարող իսլամիստներին միանալու: Նա զոհվել է Թուրք-սիրիական սահմանին իրականացված օդային հարձակման ժամանակ: Այս փաստը հաստատել է նաև ֆուտբոլիսի եղբայրը՝ Մուստաֆան: Հաղորդվում է, որ Բուրաքը սպանվել է քուրդ գրոհայինների կողմից:
Բուրաք Թարանը ազգությամբ թուրք է: Մինչև 2008 թվականը հաջող ֆուտբոլային կարիերա է ունեցել: Յոթ անգամ խաղացել էր Գերմանիայի երիտասարդական հավաքականում, իր ուժերը փորձել էր նաև Բունդեսլիգայում: Սիրիական պատերազմը սկսվելուց հետո Բուրաքը մտածել է մորուք աճեցնելու, ինքնաձիգ վերցնելու և թեժ կետ ուղևորվելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան