Դ. Բայեր. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը արտացոլված էր համանախագահների հանդիպումից հետո տարածված հայտարարությունում, ինչը նշանակում է, որ բանակցությունները շարունակվելու են: Անդրադառնալով Հայաստանի ու նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանն ու պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր կհաջորդեն այդ հանդիպմանը, նշել է ԵԱՀԿ-ում դեսպան Դենիել Բայերը: Այս մասին զետեղված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում:
Վերջինս ընդգծել է, որ գրեթե 2-ամյա դադարից հետո, նախագահների հանդիպումը կարևոր էր, ընդգծելով, որ «Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի»:
Խոսելով առաջիկայում, Կիևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, վերջինս նշել է, թե չի ցանկանում հանդիպումից առաջ անդրադառնալ երկխոսության բովանդակությանը, սակայն հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքերին:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն որպես համանախագահ երկիր և ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ուորլիքը, իր գործընկերների հետ խնդրի շուրջ աշխատում են և նրանք ամեն ինչ անում են խնդրի հանգուցալուծմանն հասնելու ուղիների փնտրտուքի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ